Սեղմել Esc փակելու համար:
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2011  -ից մինչեւ     -ը:
 

 

010.0126.201010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 7-ին

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ապրանքների քանակը» բառերը փոխարինել «ապրանքների արժեքը (այդ թվում` մաքսային) կամ ապրանքների քանակը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի աղյուսակում ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին վերաբերող տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

.________________________________________________________________.

|«2208         |սպիրտային խմիչքներ,    |բացթողնման  |30 տոկոս,   |

|              |բացառությամբ ԱՏԳԱԱ 2208|գնի (առանց  |բայց ոչ     |

|              |ապրանքային ծածկագրին   |ավելացված   |պակաս, քան 1|

|              |դասվող օղիների         |արժեքի հարկի|լիտրի համար |

|              |                       |և  ակցիզային|380 դրամ    |

|              |                       |հարկի)      |            |

|              |                       |            |            |

|              |                       |ապրանքների  |30 տոկոս,   |

|              |                       |ներմուծման  |բայց ոչ     |

|              |                       |դեպքում`    |պակաս, քան 1|

|              |                       |մաքսային    |լիտրի համար |

|              |                       |արժեքի      |600 դրամ    |

|              |                       |            |            |

|              |ԱՏԳԱԱ 2208 ապրանքային  |տեղական     |30 տոկոս,   |

|              |ծածկագրին դասվող օղիներ|արտադրության|բայց ոչ     |

|              |                       |դեպքում`    |պակաս, քան 1|

|              |                       |բացթողնման  |լիտրի համար |

|              |                       |գնի (առանց  |500 դրամ».  |

|              |                       |ավելացված   |            |

|              |                       |արժեքի հարկի|            |

|              |                       |և  ակցիզային|            |

|              |                       |հարկի), իսկ |            |

|              |                       |ներմուծման  |            |

|              |                       |դեպքում`    |            |

|              |                       |մաքսային    |            |

|              |                       |արժեքի      |            |

.________________________________________________________________.

 

2) 1-ին մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

 

.________________________________________________________________.

|«2402 10 00011|սիգարներ` ծխախոտ       |1000 հատ    | 550000 դրամ|

|              |պարունակող             |            |            |

|______________|_______________________|            |            |

|2402 90 00011 |սիգարներ` այլ          |            |            |

|______________|_______________________|____________|____________|

|2402 10 00012 |սիգարելաներ` ծխախոտ    |1000 հատ    |  15000 դրամ|

|              |պարունակող             |            |            |

|______________|_______________________|            |            |

|2402 90 00012 |սիգարելաներ` այլ       |            |            |

|______________|_______________________|____________|____________|

|2402 20 90011 |սիգարետներ` ծխախոտ     |1000 հատ    |   5000 դրամ|

|              |պարունակող, ֆիլտրով    |            |            |

|______________|_______________________|            |            |

|2402 20 10011 |սիգարետներ` մեխակ      |            |            |

|              |պարունակող, ֆիլտրով    |            |            |

|______________|_______________________|            |            |

|2402 90 00013 |սիգարետներ` այլ,       |            |            |

|              |ֆիլտրով                |            |            |

|______________|_______________________|____________|____________|

|2402 20 90012 |սիգարետներ` ծխախոտ     |1000 հատ    | 1400 դրամ».|

|              |պարունակող, առանց      |            |            |

|              |ֆիլտրի                 |            |            |

|______________|_______________________|            |            |

|2402 20 10012 |սիգարետներ` մեխակ      |            |            |

|              |պարունակող, առանց      |            |            |

|              |ֆիլտրի                 |            |            |

|______________|_______________________|            |            |

|2402 90 00014 |սիգարետներ` այլ, առանց |            |            |

|              |ֆիլտրի                 |            |            |

.________________________________________________________________.

 

3) 1-ին մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

 

.________________________________________________________________.

|«271011       |Բենզին                 |1 տոննա     |  25000 դրամ|

|______________|_______________________|____________|____________|

|2710          |Դիզելային վառելիք      |մաքսային    |10 տոկոս,   |

|              |                       |արժեք կամ 1 |բայց ոչ     |

|              |                       |տոննա       |պակաս, քան 1|

|              |                       |            |տոննայի     |

|              |                       |            |համար 32500 |

|              |                       |            |դրամ».      |

.________________________________________________________________.

 

4) 3-րդ մասից հանել «և ներմուծվող դիզելային վառելիքի ու բենզինի» բառերը.

5) ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 4-րդ մասերը.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով`

«6. Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 112000 ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 112000 ՀՀ դրամի:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար,» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի 2-րդ ու 5-րդ կետերի և 3-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

20 հոկտեմբերի 2010 թվականի

ՀՕ-126-Ն

 

 

pin
ՀՀ 07.10.2010
N ՀՕ-126-Ն օրենք