040.1583.181106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2006 թվականի N 1583-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 799 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1592-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված` ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի`
ա) N 1 աղյուսակի`
i
1-ին կետի 5-րդ սյունակում «98» և «88» թվերը համապատասխանաբար փոխարինել «97» և «87» թվերով,
4-րդ կետում «մինչև 2006» բառերը փոխարինել «մինչև 2008» բառերով, իսկ «2006» թիվը` «2008» թվով,
7-րդ կետը «ոչ ավելի» բառերից հետո լրացնել «2008 թվականի դեկտեմբերի 8-ից» բառերով,
8-րդ կետը «ոչ ավելի» բառերից հետո լրացնել «2008 թվականի դեկտեմբերի 8-ից`» բառերով,
բ) N 3 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Աղյուսակ 3. Ավտոմոբիլային դիզելային վառելիքների ցուցանիշները և նորմերը
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Նորմը` ըստ |
| |_______________________________________________|
| | | ՁՄԵՌԱՅԻՆ |
| | |_______________________________________|
| |ԱՄԱՌԱ- |0 դասի |1-ին |2-րդ |3-րդ |4-րդ |
| |ՅԻՆ | |դասի |դասի |դասի |դասի |
|_________________________|_______|_______|_______|_______|_______|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|_________________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|1. Ցետանային թիվը, ոչ |51,0 |49 |49 |48,0 |47,0 |47,0 |
|պակաս կամ ցետանային | | | | |_______| |
|ցուցիչը, ոչ պակաս |46,0 |46 |46 |46,0 |43,0 |43,0 |
|_________________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|2. Խտությունը 15 օC |820- |800- |800- |800- |800- |800- |
|ջերմաստիճանում, կգ/մ3 |845 |845 |845 |840 |840 |840 |
|_________________________|_______________________________________________|
|3. Պոլիցիկլիկ արոմատիկ | 11 |
|ածխաջրածինների | |
|զանգվածային մասը, %, | |
|ոչ ավելի | |
|_________________________|_______________________________________________|
|4. Ծծմբի պարունակությունը| |
|մգ/կգ, ոչ ավելի. | |
| մինչև 2008 թվականի | 350 |
|նոյեմբերի 1-ը | |
| 2008 թվականի նոյեմբերի| 50 |
|1-ից մինչև 2010 թվականի | |
|հունվարի 1-ը | |
| 2010 թվականի հունվարի | 10 |
|1-ից | |
|_________________________|_______________________________________________|
|5. Բռնկման ջերմաստիճանը, | 55 |
|օC, ոչ ցածր | |
|_________________________|_______________________________________________|
|6. Ածխածնի մնացորդը | 0,30 |
|(կոքսելիությունը) 10% | |
|նստվածքում, %, ոչ ավելի | |
|_________________________|_______________________________________________|
|7. Մածուցիկությունը` |2,0-4,5|1,5-4,0|1,5-4,0|1,5-4,0|1,4-4,0|1,2-4,0|
|40 օC ջերմաստիճանում, | | | | | | |
|մմ2/վ | | | | | | |
|_________________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|8. Պղտորման ջերմաստիճանը,| |մինուս |մինուս |մինուս |մինուս |մինուս |
|օC, ոչ բարձր |5 | 10 | 16 | 22 | 28 | 34 |
|_________________________|_______________________________________________|
|9. Ֆրակցիոն կազմը. | |
| 95% թորման | 360 |
|ջերմաստիճանը (թորման | |
|վերջը), օC, ոչ բարձր | |
| |_______________________________________________|
| 180 օC ջերմաստիճանում,|- | 10 |
|%, ծավալային մասը, ոչ | | |
|բարձր | | |
| |_______|_______________________________________|
| 250 օC ջերմաստիճանում,|65 | - |
|%, ծավալային մասը, ոչ | | |
|բարձր | | |
| |_______|_______________________________________|
| 340 օC ջերմաստիճանում,|- | 95 |
|%, ծավալային մասը, ոչ | | |
|ցածր | | |
| |_______|_______________________________________|
| 350 օC ջերմաստիճանում,|85 | - |
|%, ծավալային մասը, ոչ | | |
|ցածր | | |
._________________________________________________________________________.
«.
i
գ) N 3ա աղյուսակի «Նորմը` ըստ» սյունակում «A դասի» և «4-րդ դասի» բառերը համապատասխանաբար փոխարինել «ԱՄԱՌԱՅԻՆ» և «ՁՄԵՌԱՅԻՆ» բառերով.
դ) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
ե) 16-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Դիզելային վառելիքների բաշխիչ պոմպասյուների վրա պետք է լինեն մակնշված դիզելային վառելիքի տեսակը (ավտոմոբիլային դիզելային վառելիք կամ դիզելագազատուրբինային վառելիք) և «ԱՄԱՌԱՅԻՆ» կամ «ՁՄԵՌԱՅԻՆ-0», «ՁՄԵՌԱՅԻՆ-1», «ՁՄԵՌԱՅԻՆ-2», «ՁՄԵՌԱՅԻՆ-3», «ՁՄԵՌԱՅԻՆ-4» (ավտոմոբիլային դիզելային վառելիքի համար) կամ «ՁՄԵՌԱՅԻՆ» (դիզելագազատուրբինային վառելիքի համար) մականշվածքը:».
զ) VIII բաժնի N 5 աղյուսակի`
i
«ՀՍՏ 220 (ԵՆ 237)», «ՀՍՏ ԵՆ 12916» և «ԵՆ 1601» տողերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|ՀՍՏ ԵՆ 237 |Հեղուկ նավթամթերք. Կարբյուրատորային վառելիք. Կապարի ցածր |
| |կոնցենտրացիաների որոշում ատոմաաբսորբման սպեկտրաչափական |
| |մեթոդով |
|_______________|_________________________________________________________|
|ՀՍՏ ԵՆ 12916 |Նավթամթերք. Միջին թորվածքներում արոմատիկ ածխաջրածինների |
| |տեսակների որոշում. Բարձրարդյունավետ հեղուկային |
| |քրոմատագրման մեթոդ` բեկման ցուցիչի որոշմամբ |
|_______________|_________________________________________________________|
|ՀՍՏ ԵՆ 13132 |Հեղուկ նավթամթերք. Ոչ էթիլացված բենզին. Թթվածին |
| |պարունակող օրգանական միացությունների և օրգանապես կապված |
| |թթվածնի ընդհանուր պարունակության որոշման գազային |
| |քրոմատագրման մեթոդ աշտարակների փոխանակմամբ |
._________________________________________________________________________.
«,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
._________________________________________________________________________.
|ՀՍՏ ԻՍՕ 20847 |Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի |
| |պարունակության որոշում. Էներգիական դիսպերսիայով |
| |ռենտգենյան ֆլուորեսցենտային սպեկտրաչափում |
|_______________|_________________________________________________________|
|ՀՍՏ ԻՍՕ 20884 |Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի |
| |պարունակության որոշում. Ալիքային դիսպերսիայով ռենտգենյան |
| |ֆլուորեսցենտային սպեկտրաչափում |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ