Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ ՀԱՇՎԱ ...

11.04.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.06.1996  -ից մինչեւ   11.04.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 28.02.08 թիվ 146-Ն հրաման)

i

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

                                               05   հունիսի    1996 թ.

                                              ----  ------------

                                                 թիվ  212 հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ելնելով ՀՀ կառավարության 1993 թ. հունիսի 3-ի` թիվ 292 որոշմամբ հաստատված «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» կանոնադրության երրորդ կետից, ՀՀ ֆինանսների նախարարությունը հաստատում է.

 

ԲԱԺԻՆ I.
Սեփականաշնորհման նպատակով պետական ձեռնարկության գույքի և պասսիվների գնահատման արդյունքների արտացոլումը հաշվապահական հաշվառման մեջ

 

Սեփականաշնորհման նպատակով պետական ձեռնարկության ակտիվների գնահատման * արդյունքները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են.

 

1. Հիմնական միջոցներ` այդ թվում շենքեր և շինություններ:

 

1.1. Մինչև 70 տոկոս մաշվածություն ունեցող հիմնական միջոցների, (բացառությամբ շենքերի և շինությունների) և մինչև 80 տոկոս մաշվածություն ունեցող շենքերի և շինությունների գնահատված արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով տրվում է.

 

Դեբետ 01 «Հիմնական միջոցներ» հաշիվ

Կրեդիտ 88 «Հատուկ նշանակության հիմնադրամներ» ենթահաշիվ

 

Մինչև 70 տոկոս մաշվածություն ունեցող հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) և մինչև 80 տոկոս մաշվածություն ունեցող շենքերի և շինությունների մաշվածության գնահատված արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով տրվում է.

 

Դ-տ 88 հաշիվ

Կ-տ 02 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվ

 

1.2. 70 տոկոս և ավելի մաշվածություն ունեցող հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) և 80 ու ավելի տոկոս մաշվածություն ունեցող շենքերի և շինությունների գնահատված արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով տրվում է.

 

Դ-տ 01 հաշիվ

Կ-տ 88 հաշիվ

 

70 տոկոս և ավելի մաշվածություն ունեցող հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) և 80 և ավելի տոկոս մաշվածություն ունեցող շենքերի և շինությունների մաշվածության գնահատված արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով տրվում է.

 

Դ-տ 88 հաշիվ

Կ-տ 02 հաշիվ

 

Հիմնական միջոցների գնահատված արժեքի 30 տոկոսի (բացառությամբ շենքերի և շինությունների) և հիմնական միջոցների գնահատված մնացորդային արժեքի (հիմնական միջոցների գնահատված արժեքի և մաշվածության գնահատված արժեքի տարբերություն) տարբերության չափով, ինչպես նաև շենքերի և շինությունների գնահատված արժեքի 20 տոկոսի ու շենքերի և շինությունների գնահատված մնացորդային արժեքի տարբերության չափով տրվում է.

 

Դ-տ 02 հաշիվ

Կ-տ 88 հաշիվ

 

2. Կապիտալ ներդրումներ և տեղակայման ենթակա սարքավորումներ

 

2.1. Տեղակայման ենթակա սարքավորումների գնահատված արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով տրվում է.

 

Դ-տ 07 «Տեղակայման ենթակա սարքավորումներ» հաշիվ

Կ-տ 88 հաշիվ

 

2.2. Կապիտալ ներդրումների գնահատված արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով տրվում է.

 

Դ-տ 08 «Կապիտալ ներդրումներ» հաշիվ

Կ-տ 88 հաշիվ

 

Այն դեպքում, երբ անավարտ շինարարության օբյեկտի գնահատված արժեքը, կախված շինարարական աշխատանքների դադարեցման ժամկետից իջեցվել է, իջեցված գումարի չափով լրացուցիչ տրվում է.

 

Դ-տ 88 հաշիվ

Կ-տ 08 հաշիվ

 

3. Պաշարներ և ծախսեր

 

3.1. Նյութերի գնահատված և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով տրվում է.

 

Դ-տ 10 «Նյութեր»

Կ-տ 88 հաշիվ

 

3.2. Փոքրարժեք և արագամաշ առարկաների հաշվեկշռային արժեքի և գնահատված արժեքի տարբերության չափով տրվում է.

 

Դ-տ 12 «Փոքրարժեք և արագամաշ առարկաներ» հաշիվ

Կ-տ 88 հաշիվ

 

Փոքրարժեք և արագամաշ առարկաների մաշվածության գնահատված արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով տրվում է.

 

Դ-տ 88 հաշիվ

Կ-տ 13 «Փոքրարժեք և արագամաշ առարկաների մաշվածություն» հաշիվ

 

3.3. Պատրաստի արտադրանքի գնահատված արժեքի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով տրվում է.

 

Դ-տ 40 «Պատրաստի արտադրանք» հաշիվ

Կ-տ 88 հաշիվ

 

Այն դեպքում, երբ պատրաստի արտադրանքի գնահատված արժեքը փոքր է հաշվեկշռային արժեքից, այդ տարբերության չափով տրվում է.

 

Դ-տ 88 հաշիվ

Կ-տ 40 հաշիվ

 

4. Ձեռնարկության մնացած գույքը և պասսիվները գնահատված են ըստ հաշվեկշռային արժեքի, որոնց համար լրացուցիչ հաշվապահական ձևակերպումներ չեն տրվում:

Ընդ որում, արտարժույթով արտահայտված ակտիվները և փոխառու պասսիվները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են ՀՀ ֆինանսների նախարարության 1992 թ. նոյեմբերի 2-ի «Ձեռնարկությունների տարադրամային հաշիվների և հաշվապահական հաշվառման տարադրամային հոդվածների վերագնահատման» թիվ 18-06 կարգով վերագնահատված արժեքով:

 

i

5. Սեփականաշնորհվող ձեռնարկության գինը (մեկնարկային գինը) որոշվում է գնահատված ակտիվների հանրագումարը պակասեցնելով գնահատված փոխառու պասսիվների գումարի չափով:

 

ԲԱԺԻՆ II.
Պետական ձեռնարկության սեփականաշնորհումը նոր ձեռնարկության վերակազմավորման միջոցով

 

Սեփականաշնորհված պետական ձեռնարկությունը պետական ռեգիստրում գրանցում ստանալու ամսվա վերջին օրվա դրությամբ կազմում է եզրափակիչ հաշվետվություններ ** ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված «Ձեռնարկության հաշվեկշիռ» ձև 1, «Հաշվետվություն ֆինանսական արդյունքների մասին» ձև 2, «Հաշվապահական հաշվեկշռին կից հավելված» թիվ 5:

Վերակազմավորված նոր ձեռնարկության համար վերը նշված եզրափակիչ հաշվետվությունները հանդիսանում են մուտքի հաշվետվություններ: Սեփականաշնորհված ձեռնարկության համար հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ է հանդիսանում պետական գրանցմանը հաջորդող ամսվա 1-ը:

 

Ե Ն Թ Ա ԲԱԺԻՆ  1.

 

Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը

բաց բաժնետիրական ընկերությունների ձևով

 

Պետական ձեռնարկության` բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհման արտացոլումը հաշվապահական հաշվառման մեջ կատարվում է պետական գրանցման հաջորդ ամսվա մեջ.

 

1. Կատարվում են 1-ին բաժնում նշված ձևակերպումները:

 

Նշված ձևակերպումները իրականացնելուց հետո 88 «Հատուկ նշանակության հիմնադրամներ» հաշվի «Գույքի գնահատում» ենթահաշվի մնացորդը (գույքի գնահատման արդյունքները) հաշվեգրվում է 85 «Կանոնադրական ֆոնդ» հաշվին.

 

Դ-տ 88 «Հատուկ նշանակության հիմնադրամներ» հաշիվ

(«Գույքի գնահատում» ենթահաշիվ)

Կ-տ 85 «Կանոնադրական ֆոնդ» հաշիվ

 

2. Սեփականաշնորհման նպատակով պետական ձեռնարկության գույքի գնահատման պահի դրությամբ առկա սեփական պասսիվների մնացորդները ձևակերպվում են.

 

2.1. Սեփականաշնորհվող պետական ձեռնարկության կանոնադրական ֆոնդի մնացորդը.

 

Դ-տ 85 հաշիվ

Կ-տ 85 հաշիվ

 

2.2. Պահուստաֆոնդի մնացորդը.

 

Դ-տ 86 «Պահուստաֆոնդ» հաշիվ

Կ-տ 85 հաշիվ

 

2.3. Նախորդ տարիների չբաշխված շահույթի մնացորդը.

 

Դ-տ 87 «Չբաշխված շահույթ»

(«Նախորդ տարիների չբաշխված շահույթ» ենթահաշիվ)

Կ-տ 85 հաշիվ

 

2.4. Հաշվետու տարվա չբաշխված շահույթի մնացորդը.

 

Դ-տ 87 հաշիվ («Հաշվետու տարվա չբաշխված շահույթ» ենթահաշիվ)

Կ-տ 85 հաշիվ

 

2.5. Հատուկ նշանակության հիմնադրամների մնացորդը.

 

Դ-տ 88 «Հատուկ նշանակության հիմնադրամներ» հաշիվ

Կ-տ 85 հաշիվ

 

2.6. Նպատակային ֆինանսավորման և մուտքերի մնացորդը.

 

Դ-տ 96 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր» հաշիվ

Կ-տ 85 հաշիվ

 

Այս թղթակցություններից հետո 85 հաշվի մնացորդը պետք է հավասար լինի վերակազմավորված բաց բաժնետիրական ընկերության նախնական (մեկնարկային) գնին:

 

3. Եթե 1-ին կետի ձևակերպումները կատարելիս այդ ակտիվների փաստացի մնացորդները գույքի գնահատման պահի նկատմամբ պակասել են, ապա այդ տարբերության չափով տրվում է.

 

Դ-տ 04 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվ

Կ-տ Նվազած համապատասխան ակտիվներ

 

Ընդ որում շրջանառու միջոցների նվազման մասով գումարները կուտակվում են 04 հաշվի առանձին ենթահաշվում:

 

4. Եթե բաժանորդագրության արդյունքներով բաժնետիրական ընկերության կանոնադրական ֆոնդի մեծությունը գերազանցում է ձեռնարկության նախնական (մեկնարկային) գնին, տրվում է հետևյալ ձևակերպումը.

 

Դ-տ 04 հաշիվ

Կ-տ 85 հաշիվ

 

իսկ եթե նվազում է`

 

Դ-տ 85 հաշիվ

Կ-տ 88 հաշիվ

 

1-ին ենթաբաժնում բերված ձևակերպումները կատարելուց հետո 85 հաշվի մնացորդը պետք է հավասար լինի բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ գրանցված կանոնադրական ֆոնդի մեծությանը:

 

Ե Ն Թ Ա ԲԱԺԻՆ  2.

 

Պետական ձեռնարկության սեփականաշնորհումը, որի հետևանքով

այն վերակազմավորվում է սեփականաշնորհման սուբյեկտի (գնորդ

ձեռնարկության) դուստր ձեռնարկության

 

Պետական ձեռնարկությունը սեփականաշնորհելուց հետո կարող է վերակազմավորվել սեփականաշնորհման սուբյեկտի (գնորդ ձեռնարկության) դուստր ձեռնարկության: Որպես սեփականաշնորհման սուբյեկտ կարող է հանդես գալ ինչպես աշխատավորական կոլեկտիվի կողմից հիմնադրված ձեռնարկությունը, այնպես էլ այլ անձանց պատկանող ձեռնարկությունը:

Պետական ձեռնարկության սեփականաշնորհումը և նրա վերակազմավորումը սեփականաշնորհման սուբյեկտի (գնորդ ձեռնարկության) դուստր ձեռնարկության հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում է.

 

1. Կատարվում են 1-ին ենթաբաժնում նշված ձևակերպումները, բացի 4-րդ կետում նշված ձևակերպումների

 

2. Եթե պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվել է աճուրդի (մրցույթի) միջոցով, որի հետևանքով ձեռնարկության վաճառքի գինը մեկնարկային գնի նկատմամբ փոփոխվել է, տրվում են հետևյալ ձևակերպումները.

 

2.1. Մեկնարկային գնի նկատմամբ վաճառքի գնի գերազանցման չափով.

 

Դ-տ 04 հաշիվ

Կ-տ 85 հաշիվ

 

2.2. Վաճառքի գնի նկատմամբ մեկնարկային գնի գերազանցման չափով.

 

Դ-տ 85 հաշիվ

Կ-տ 88 հաշիվ

 

Նշված ձևակերպումները կատարելուց հետո 85 հաշվի մնացորդը պետք է հավասար լինի դուստր ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում գրանցված կանոնադրական ֆոնդի մեծությանը:

 

3. Գնորդ ձեռնարկության հաշվապահական հաշվառման մեջ պետական ձեռնարկության գնումը, որպես դուստր ձեռնարկություն, արտացոլվում է.

 

3.1. Գնված պետական ձեռնարկության գնի չափով.

 

Դ-տ 06 «Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ» հաշիվ

Կ-տ 67 «Հաշվարկներ արտաբյուջետային վճարումների գծով» հաշիվ

 

Այս ձևակերպումների ժամանակ սույն կետի 06 հաշվի մնացորդը պետք է հավասար լինի 2-րդ կետի 85 հաշվի մնացորդին, եթե ուրիշ ներդրում չունի:

 

3.2. Գնված պետական ձեռնարկության դիմաց վճարված գումարի չափով.

 

Դ-տ 67 հաշիվ

Կ-տ 50, 51, 52, 55, 58 հաշիվներ

 

67 Հաշվի մնացորդը ցույց է տալիս գնված ձեռնարկության դիմաց պետական բյուջեին առկա պարտքի մնացորդը:

 

ԲԱԺԻՆ III.
Պետական ձեռնարկության սեփականաշնորհումը, որի հետևանքով նրա գույքը և պարտավորությունները մուտքագրվում են սեփականաշնորհման սուբյեկտի (գնորդ ձեռնարկության) հաշվեկշիռ

 

Պետական ձեռնարկությունը կարող է սեփականաշնորհվել մրցույթով կամ աճուրդով` գույքը և պարտավորությունները այլ ձեռնարկությանը վաճառելու միջոցով: Որպես գնորդ կարող են հանդես գալ ինչպես աշխատանքային կոլեկտիվի կողմից հիմնադրված ձեռնարկությունը, այնպես էլ այլ անձանց պատկանող ձեռնարկությունը:

Սեփականաշնորհվող ձեռնարկության գնումից հետո (ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օբյեկտը վաճառող մարմնի և գնորդի միջև կնքվում է պայմանագիր) սեփականաշնորհվող ձեռնարկությունը սահմանված կարգով լուծարվում է:

Գնորդ ձեռնարկության սեփականաշնորհումը` գույքը և պարտավորություններն այլ ձեռնարկությանը վաճառելու միջոցով գնորդ ձեռնարկության հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում է.

 

1. Սեփականաշնորհված ձեռնարկության ակտիվների (ըստ գնահատման ակտի տվյալների) մուտքագրումը

 

Դ-տ Համապատասխան ակտիվների հաշվառման հաշիվներ

Կ-տ 67 հաշիվ

 

2. Սեփականաշնորհված ձեռնարկության պարտավորությունների մուտքագրումը

 

Դ-տ 67 հաշիվ

Կ-տ Համապատասխան ակտիվների հաշվառման հաշիվներ

 

3. Աճուրդով (մրցույթով) վաճառքի դեպքում վաճառքի գինը գերազանցել է մեկնարկային գնին

 

Դ-տ 04 հաշիվ

Կ-տ 67 հաշիվ

 

4. Աճուրդով (մրցույթով) վաճառքի դեպքում վաճառքի գինը պակաս է եղել մեկնարկային գնից

 

Դ-տ 67 հաշիվ

Կ-տ 88 հաշիվ

 

Այս ձևակերպումները կատարելուց հետո 67 հաշվի մնացորդը պետք է հավասար լինի սեփականաշնորհված ձեռնարկության գնման գնին:

 

5. Սեփականաշնորհվող ձեռնարկության դիմաց կատարվող վճարումները

 

Դ-տ 67 հաշիվ

Կ-տ Դրամական միջոցների հաշիվ

 

Գնորդ ձեռնարկությունը սեփականաշնորհվող ձեռնարկության դիմաց պարտքի վճարումը կարող է իրականացնել սեփականաշնորհման սերտիֆիկատներով:

 

Այն հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում է.

 

6. Սեփականաշնորհման սերտիֆիկատների ձեռք բերման գումարները` ներառյալ միջնորդներին վճարված կոմիսիոն վճարները

 

Դ-տ 58 «Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ» հաշիվ

Կ-տ 50, 51 հաշիվ

 

Սեփականաշնորհման սերտիֆիկատների ձեռք բերման գնի և համարների նշումով ցուցակը սեփականաշնորհման սերտիֆիկատների հետ պահվում է ձեռնարկության դրամարկղում:

 

7. Սեփականաշնորհվող ձեռնարկության դիմաց առկա պարտքի մարումը սեփականաշնորհման սերտիֆիկատներով` անվանական արժեքով.

 

7.1. Սեփականաշնորհման սերտիֆիկատների ձեռք բերման (հաշվեկշռային) արժեքով.

 

Դ-տ 67 հաշիվ

Կ-տ 58 հաշիվ

 

Դ-տ 67 հաշիվ

Կ-տ 58 հաշիվ

 

7.2. Սեփականաշնորհման սերտիֆիկատների անվանական արժեքի և ձեռք բերման (հաշվեկշռային) արժեքի տարբերության չափով

 

Դ-տ 67 հաշիվ

Կ-տ 80 «Շահույթ և վնաս» հաշիվ

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

------------

Տեքստում նշված «մինչև 70 տոկոս» , «70 տոկոս և ավելի» և «30 տոկոս» արտահայտությունները վերաբերվում են ՀՀ կառավարության 1996 թ. փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թ. ապրիլի 21-ի թիվ 183 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 34 որոշման կիրարկումից հետո գնահատված հիմնական միջոցներին: Մինչ այդ գնահատված հիմնական միջոցների համար պետք է հասկանալ համապատասխանաբար` «մինչև 80 տոկոս» , «80 տոկոս և ավելի» և «20 տոկոս»:

______________________

* __ Սեփականաշնորհվող ձեռնարկության ակտիվները և պասսիվները գնահատվում են ՀՀ կառավարության 1994 թ. ապրիլի 21-ի թիվ 183 «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման մասին» որոշմամբ հաստատված կարգով և նրա հետագա փոփոխություններով:

**__ Եզրափակիչ հաշվետվությունների կազմման ժամանակ 80 հաշվի շահույթի չբաշխված գումարները դուրս են գրվում 80 հաշվից և կրեդիտագրվում 87 «Չբաշխված շահույթ» հաշվի «Հաշվետու տարվա չբաշխված շահույթ» ենթահաշվին: 80 «Շահույթ և վնաս» հաշիվը ռեֆորմացվում է:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

14.06.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960028

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
05.06.1996
N 212
Հրահանգ