Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ» ՀԱՍՏԱ ...

 

 

050.0713.070307

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»         03           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007114

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2006 թվականի N 713-Ն

 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

(5-րդ մաս)

 

ՄԱՍ V. ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

i

ԲԱԺԻՆ 28. ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ

i

(28-րդ բաժինն ուժը կորցրել է 15.01.08 թիվ 14-Ն և 17-Ն որոշումներ)

 

ԲԱԺԻՆ 29. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 105. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԿԱՆՈՆ 102.2-1.)

 

105.1. Սույն բաժնի կանոններում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

105.1.1. «Ինքնակարգավորվող կազմակերպության մարմին». ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդ, վերահսկիչ ծառայություն, գործադիր մարմին, ինչպես նաև ինքնակարգավորվող կազմակերպության կանոններով սահմանված կարգով որոշում կայացնելու իրավասություն ունեցող ինքնակարգավորվող կազմակերպության այլ մարմին (հանձնաժողով, վարչություն, ծառայություն և այլն).

105.1.2. «Որոշում». ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կամ ինքնակարգավորվող կազմակերպության որևէ մարմնի, ինչպես նաև ինքնակարգավորվող կազմակերպության որևէ պաշտոնատար անձի կողմից ընդունված ցանկացած որոշում կամ որևէ այլ ակտ, որը ձևակերպվել է գրավոր ձևով և ինքնակարգավորվող կազմակերպության անդամի (անդամների) կամ երրորդ անձի (անձանց) համար առաջացնում է որոշակի իրավական հետևանքներ.

105.1.3. «Գործողություն». ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կամ ինքնակարգավորվող կազմակերպության որևէ մարմնի, ինչպես նաև ինքնակարգավորվող կազմակերպության որևէ պաշտոնատար անձի կողմից կատարված ցանկացած գործողություն, որը ձևակերպված չէ որոշմամբ, սակայն ինքնակարգավորվող կազմակերպության անդամի (անդամների) կամ երրորդ անձի (անձանց) համար առաջացնում է որոշակի իրավական հետևանքներ.

 

ԳԼՈՒԽ 106. ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԿԱՆՈՆ 102.2-2.)

 

106.1. Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել այն որոշման պատճենը (գործողության վերաբերյալ տեղեկանքը), որով կամ որի վերաբերյալ (որի արդյունքում)`

106.1.1. մերժվել է ինքնակարգավորվող կազմակերպությանը անդամակցությունը.

106.1.2. կասեցվել կամ չեղյալ է հայտարարվել ինքնակարգավորվող կազմակերպության անդամի անդամությունը.

106.1.3. ինքնակարգավորվող կազմակերպության կանոններով սահմանված կարգով ներկայացված որևէ հարց որևէ հիմքով չի ներառվել ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կամ դիտորդ խորհրդի նիստի օրակարգում.

106.1.4. փոխկապակցվածության հիմքով միավորվել են ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ձայները` նրանց վերապահելով միայն մեկ ձայնի իրավունք.

106.1.5. առկա է ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կամ ինքնակարգավորվող կազմակերպության մարմնի կողմից տվյալ որոշման ընդունման վերաբերյալ քվեարկելու իրավունք ունեցող անձանցից որևէ մեկի գրավոր հատուկ կարծիքը (եթե հատուկ կարծիքը ներառված չէ որոշման մեջ, ապա կից ներկայացվում է նաև հատուկ կարծիքը).

106.1.6. վաղաժամկետ դադարեցվել են ինքնակարգավորվող կազմակերպության մարմնի ղեկավարի և/կամ անդամի լիազորությունները.

106.1.7. նախատեսվել է վերակազմակերպել կամ լուծարել ինքնակարգավորվող կազմակերպությունը:

106.2. Ֆոնդային բորսան, ի լրումն սույն կանոնագրքի 109.1 կետով սահմանված որոշումների և գործողությունների, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել նաև այն որոշման պատճենը (գործողության վերաբերյալ տեղեկանքը), որով (որի արդյունքում)`

106.2.1. մերժվել է արժեթղթերի գրանցումը.

106.2.2. մերժվել է արժեթղթերի ցուցակումը.

106.2.3. կասեցվել կամ դադարեցվել է որևէ արժեթղթի բորսայական առևտուրը:

106.3. Կենտրոնական դեպոզիտարիան, ի լրումն սույն կանոնագրքի 106.1 կետով սահմանված որոշումների և գործողությունների, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել նաև այն որոշման պատճենը (գործողության վերաբերյալ տեղեկանքը), որով (որի արդյունքում)`

106.3.1. մերժվել է թողարկողի հետ ռեեստրի վարման պայմանագրի կնքումը` ներկայացնելով մերժման գրավոր հիմնավորումը և մերժման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում).

106.3.2. համապատասխան հանձնարարականի հիման վրա մերժվել է ռեեստրում գրառում կատարելը` ներկայացնելով մերժման գրավոր հիմնավորումը և մերժման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում).

106.3.3. դատարանի, դատական ակտերի հարկադիր կատարողի կամ քննիչի որոշման հիման վրա իրականացվել է մասնագիտացված անձին պատկանող (նրա անվամբ գրանցված) արժեթղթերի արգելադրում կամ փոխանցում այլ անձի` կից ներկայացնելով գործողության կատարման համար հիմք հանդիսացած փաստաթղթի պատճենը.

106.3.4. գրանցվել է Կենտրոնական դեպոզիտարիայում ռեեստր վարող թողարկողի որևէ դասի արժեթղթի 50-րդ սեփականատիրոջը` տեղեկանքում նշելով գրանցման ամսաթիվը, արժեթղթի դասը, թողարկողի լրիվ անվանումը, գտնվելու վայրը և կապի միջոցը.

106.3.5. սահմանված կարգով ռեեստրում կատարվել է գրառում, որի արդյունքում անձը դարձել է թողարկողի բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատեր` տեղեկանքում նշելով գրանցման ամսաթիվը, արժեթղթի դասը, թողարկողի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ինչպես նաև նշված անձի. լրիվ անվանումը (ֆիզիկական անձի համար` անունը և ազգանունը), գտնվելու (ֆիզիկական անձի համար` բնակության) վայրը, կապի միջոցը (առկայության դեպքում):

106.4. Եթե սույն կանոնագրքի 106.1, 106.2, 106.3 կետերում նշված որևէ որոշում ներառվում է ինքնակարգավորվող կազմակերպության համապատասխան կանոնում, ապա նշված որոշման պատճենը Կենտրոնական բանկ չի ներկայացվում:

106.5. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկանքը պետք է ներառի համապատասխան գործողության ամփոփ նկարագրությունը, նշված գործողության կատարման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի (առկայության դեպքում)` ինքնակարգավորվող կազմակերպություն մուտքագրման, համապատասխան գործողության կատարման և տեղեկանքը Կենտրոնական բանկ ներկայացնելու ամսաթվերը, ինչպես նաև պետք է ստորագրված լինի ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր մարմնի կողմից և վավերացված ինքնակարգավորվող կազմակերպության կնիքով:

106.6. Եթե ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կամ դիտորդ խորհրդի կողմից ընտրվել կամ նշանակվել է ինքնակարգավորվող կազմակերպության որևէ մարմնի անդամ (այդ թվում` ղեկավար), ապա ինքնակարգավորվող կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում դիտորդ խորհրդի նախագահի կողմից ստորագրված և ինքնակարգավորվող կազմակերպության կնիքով վավերացված տեղեկանք` դրանում ներառելով հետևյալ տեղեկությունները.

106.6.1. ինքնակարգավորվող կազմակերպության մարմնի անվանումը.

106.6.2. ընտրության անցկացման կամ պաշտոնին նշանակման ամսաթիվը.

106.6.3. պաշտոնը (պաշտոնները), որի (որոնց) համար անցկացվել է ընտրություն կամ կատարվել է նշանակում.

106.6.4. թեկնածուի (թեկնածուների) անունը և ազգանունը.

106.6.5. յուրաքանչյուր քվեարկող անձի անունը, ազգանունը, ինչպես նաև ինքնակարգավորվող կազմակերպության այն անդամի անվանումը, որի ներկայացուցիչն է քվեարկող անձը.

106.6.6. ընտրված (նշանակված) անձի (անձանց) անունը և ազգանունը, ինչպես նաև նրա (նրանց) ստացած ձայների քանակը:

106.7. Եթե սույն կանոնագրքի 106.6 կետում պահանջվող տեղեկությունները ներառվում են ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի կամ դիտորդ խորհրդի նիստի արձանագրության մեջ, ապա ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է տեղեկանքի փոխարեն Կենտրոնական բանկ ներկայացնել դիտորդ խորհրդի նախագահի կողմից ստորագրված և ինքնակարգավորվող կազմակերպության կնիքով վավերացված համապատասխան արձանագրությունը:

 

ԳԼՈՒԽ 107. ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ (ԿԱՆՈՆ 102.2-3.)

 

107.1. Կենտրոնական բանկ ներկայացման ենթակա` սույն կանոնագրքի 106-րդ գլխով սահմանված փաստաթուղթը ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կենտրոնական բանկ է ներկայացվում սույն կանոնագրքի 102.2-3(ա) ձևին կից:

107.2. Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է սույն կանոնագրքի 107.1 կետում նշված փաստաթղթերը համապատասխան որոշման ընդունման կամ գործողության կատարման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Կենտրոնական բանկ, բացառությամբ սույն կանոնագրքի 106.2.3 կետով սահմանված դեպքի, որի վերաբերյալ նշված կանոնով պահանջվող փաստաթուղթը Կենտրոնական բանկ է ներկայացվում համապատասխան որոշման ընդունման կամ գործողության կատարման աշխատանքային օրվա ընթացքում:

 

ԲԱԺԻՆ 30. ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 108. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԿԱՆՈՆ 104.2-1.)
i

(108-րդ գլուխն ուժը կորցրել է 16.12.08 թիվ 356-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 109. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ (ԿԱՆՈՆ 104.2-2.)

(109-րդ գլուխն ուժը կորցրել է 16.12.08 թիվ 356-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 110. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԸ (ԿԱՆՈՆ 104.2-3.)

(110-րդ գլուխն ուժը կորցրել է 16.12.08 թիվ 356-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 111. ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ (ԿԱՆՈՆ 104.2-4.)

 

i

111.1. (111.1 կետն ուժը կորցրել է 15.01.08 թիվ 18-Ն որոշում)

i

111.2. (111.2-րդ կետն ուժը կորցրել է 16.12.08 թիվ 356-Ն որոշում)

(111.2 կետը փոփ. 15.01.08 թիվ 18-Ն որոշում)

111.3. (111.3-րդ կետն ուժը կորցրել է 16.12.08 թիվ 357-Ն որոշում)

i

(111.3 կետը փոփ. 15.01.08 թիվ 18-Ն որոշում)

111.4. (111.4-րդ կետն ուժը կորցրել է 16.12.08 թիվ 356-Ն որոշում)

i

(111.4 կետը փոփ. 15.01.08 թիվ 18-Ն որոշում)

111.5. (111.5-րդ կետն ուժը կորցրել է 16.12.08 թիվ 356-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 112. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ (ԿԱՆՈՆ 104.2-5.)
i

(112-րդ գլուխն ուժը կորցրել է 16.12.08 թիվ 356-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 113. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ (ԿԱՆՈՆ 104.2-6.)

(113-րդ գլուխն ուժը կորցրել է 16.12.08 թիվ 356-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 114. ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՑԱՏՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ (ԿԱՆՈՆ 104.2-7.)

(114-րդ գլուխն ուժը կորցրել է 16.12.08 թիվ 356-Ն որոշում)

 

ԲԱԺԻՆ 31. ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՈՒՄ

i

(31-րդ բաժինն ուժը կորցրել է 16.10.12 թիվ 274-Ն որոշում)

(31 բաժինը փոփ. 06.02.07 թիվ 32-Ն որոշում)

 

--------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
05.12.2006
N 713-Ն
Որոշում