041.0250.190697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունիսի 1997 թ. թիվ 250
i
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՆՇՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման և իրականացման աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովի և նշված ծրագրի մշակման աշխատանքային խմբերի կազմերը (կցվում են):
2. Աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման և իրականացման աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովին`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման միջոցառումների ցանկը.
բ) մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը աղետի գոտու վերականգնման ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման և իրականացման աշխատանքների միջգերատեսչական հանձնաժողովին` աղետի գոտու վերականգնման ծրագրի մշակման միջոցառումների ցանկի հաստատումից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված ծրագրի մշակման աշխատանքների ծավալների և ֆինանսավորման վերաբերյալ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՀՈՒՆԻՍԻ 19-Ի
ԹԻՎ 250 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱԶՄ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Անդրեասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին
տեղակալ (խմբի ղեկավար)
Շ. Հարությունյան - ՀԱՄԿ-ի ավագ մասնագետ
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
պետական բյուջեի ծախսերի պլանավորման
վարչության պետ
Ա. Կարապետյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
տնտեսական ենթակառուցվածքների
վարչության պետ
Ս. Անտոնյան - ՀՀ արդարադատության նախարարության
օրենսդրության վարչության բաժնի պետ
Լ. Ասլանյան - Լոռու մարզպետարանի քարտուղար
Ս. Պետրոսյան - Շիրակի մարզպետարանի քարտուղար
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՀՈՒՆԻՍԻ 19-Ի
ԹԻՎ 250 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱԶՄ
i
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ֆ. Փիրումյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Գ. Գամազյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար
Է. Աղաջանով - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և
վերլուծության վարչության պետ-նախարար
Վ. Դալլաքյան - ՀՀ ԱԺ պատգամավոր
Պ. Ասատրյան - Տավուշի մարզպետ
Ա. Գոմցյան - Շիրակի մարզպետ
Հ. Գրիգորյան - Արագածոտնի մարզպետ
Վ. Խաչատրյան - Լոռու մարզպետ
Ա. Ղարիբյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ
Կ. Հակոբյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի
վարչության բաժնի վարիչ
Վ. Սարդարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության
արտադրական վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
/փոփ. 09.09.97 թիվ 432 որոշում/
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՀՈՒՆԻՍԻ 19-Ի
ԹԻՎ 250 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱԶՄ
i
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ 1989-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ 1998-2001 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Սարդարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ (խմբի ղեկավար)
Ա. Աթաբեկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության
կապիտալ շինարարության վարչության պետ
Վ. Սարդարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության
արտադրական վարչության պետ
Կ. Մարտիրոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության դրամարկղային կառավարման
վարչության կապիտալ ծախսերի բաժնի պետ
Ա. Բաղդասարյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և
վերլուծության վարչության կապիտալ
շինարարության և ինվեստիցիաների բաժնի պետ
Ա. Սիմոնյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության
«Կոմունկապշին» ՊՁ-ի տնօրեն
Հ. Խաչատրյան - Արագածոտնի մարզպետարանի կապիտալ
շինարարության բաժնի վարիչ
Հ. Մազմանյան - Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության և
ճարտարապետության բաժնի վարիչ
Ա. Մանուկյան - Լոռու մարզպետարանի քաղաքաշինության և
ճարտարապետության բաժնի վարիչ
Ա. Օթարյան - Տավուշի մարզպետարանի կապիտալ
շինարարության բաժնի վարիչ
/փոփ. 09.09.97 թիվ 432 որոշում/
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՀՈՒՆԻՍԻ 19-Ի
ԹԻՎ 250 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱԶՄ
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԵՐԹԱԳՐՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Նազարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության
բնակարանային կոմունալ տնտեսության
հարցերի վարչության պետ (խմբի ղեկավար)
Շ. Հարությունյան - ՀԱՄԿ-ի ավագ մասնագետ
Ա. Հարությունյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության
աշխատանքային իրավահարաբերությունների և
սոցիալական երկխոսության բաժնի պետ
Ե. Աթայան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության քաղաքաշինության վարչության
գլխավոր մասնագետ
Ս. Այվազյան - Լոռու մարզպետի տեղակալ
Պ. Մաքեյան - Շիրակի մարզպետի տեղակալ
Ա. Բադալյան - ՀՀ դատախազության տնտեսական, սոցիալական
և բնապահպան ոլորտներում օրենքների
կատարման վրա հսկողության բաժնի դատախազ
Յու. Հարությունյան - Շիրակի մարզպետարանի բնակարանային և
կոմունալ տնտեսության բաժնի վարիչ