Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՎ ՄԵԿՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՎ ՄԵԿՆՈՂ ԵՎ ԺԱՄԱՆՈՂ ...

17.12.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.11.2012  -ից մինչեւ   17.12.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 07.12.2023 թիվ 2136-Ն որոշում)

i

040.1927.040204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2003 թվականի N 1927-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՎ ՄԵԿՆՈՂ ԵՎ ԺԱՄԱՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԵԿՑՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 120-րդ և 148-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.05.07 թիվ 691-Ն որոշում)

1.1. (1.1-ին կետն ուժը կորցրել է 01.11.12 թիվ 1386-Ն որոշում)

i

(1.1-րդ կետը լրաց. 03.05.07 թիվ 691-Ն, 03.07.08 թիվ 708-Ն որոշումներ)

1.2. (1.2-րդ կետն ուժը կորցրել է 01.11.12 թիվ 1386-Ն որոշում)

(1.2-րդ կետը լրաց. 03.05.07 թիվ 691-Ն որոշում)

i

1.3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին կից ուղևորային մաքսային հայտարարագրի ձևի «Ա» դաշտի 2-րդ տողը Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձանց համար լրացման ենթակա չէ: Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով ժամանող, մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձինք մաքսային սահմանը հատում են առանց մաքսային հայտարարագիր լրացնելու, եթե նրանց կողմից ընտրվում է «Կանաչ ուղի» ընթացակարգը, և իրականացվում է բանավոր հայտարարագրում:

«Կարմիր ուղի» ընթացակարգի ընտրության դեպքում հայտարարագրումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված` ուղևորային մաքսային հայտարարագրի լրացմամբ, սույն որոշմամբ հաստատված կարգով:

(1.3-րդ կետը լրաց. 01.11.12 թիվ 1386-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 03.05.07 թիվ 691-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի նոյեմբերի 21-ի

N 1927-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՎ ԺԱՄԱՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԵԿՑՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով սահմանվում են միջազգային օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ` ուղևորներ) ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառմամբ ապրանքների մաքսային ձևակերպման և զննման ընթացակարգերը:

(1-ին կետը փոփ. 03.05.07 թիվ 691-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորների կողմից ուղեկցվող բեռների մաքսային ձևակերպման և զննման ընթացակարգերի պարզեցման ու արդյունավետ իրականացման նպատակով օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունները վայրէջքից առնվազն մեկ ժամ առաջ մաքսային մարմիններին տրամադրում են ինքնաթիռի բոլոր ուղևորների ցանկը, ուղեբեռի հաշվառման ժամանակը, պիտակների համարները, ինչպես նաև ուղևորի ուղևորության մեկնարկային կետը և անհրաժեշտության դեպքում` այլ տեղեկություններ:

(2-րդ կետը փոփ. 03.05.07 թիվ 691-Ն որոշում)

3. Երկուղային համակարգը մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության իրականացման պարզեցված համակարգ է` բաղկացած «Կարմիր» և «Կանաչ» ուղիներից, որը թույլ է տալիս ուղևորներին ինքնուրույն, ելնելով իրենց կողմից տեղափոխվող ապրանքների բնույթից, ընտրել երկու ուղուց որևէ մեկը:

4. Երկուղային համակարգը գտնվում է մաքսային հսկողության գոտում, որում ներառված են տեղեկատվական սրահը, «Կանաչ» և «Կարմիր» ուղիները.

4.1. Տեղեկատվական սրահը մաքսային հսկողության գոտու սկզբում առանձնացված տարածք է, որտեղ տեղադրված ցուցատախտակները, վահանակները և այլ ցուցադրական միջոցներն ընդգրկում են տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորների կողմից ապրանքների տեղափոխման, դրանց նկարագրության և քանակի, ուղևորների կողմից «Կանաչ» և «Կարմիր» ուղիներով մաքսային ձևակերպման ու դրանցից օգտվելու առանձնահատկությունների մասին: Տեղեկատվական նյութերը պետք է ընդգրկեն նաև հիշեցում այն մասին, որ ուղու ընտրության հարցում տատանվելու դեպքում ուղևորը պետք է ընտրի «Կարմիր» ուղին:

Չի թույլատրվում դուրս գալ տեղեկատվական սրահից` առանց «Կարմիր» կամ «Կանաչ» ուղիներից որևէ մեկով անցնելու:

i

4.2. «Կանաչ» և «Կարմիր» ուղիները տեղակայվում են տեղեկատվական սրահից անմիջապես հետո և առանձնացվում փակ միջնորմով:

Յուրաքանչյուր ուղու մուտքը պետք է պարզ և հստակ նշված լինի` դրանց` ուղևորների կողմից հեշտ ընկալման նպատակով: «Կանաչ» ուղու մուտքը պատկերվում է սպիտակ ֆոնի վրա կանաչ, կանոնավոր ութանկյուն գրաֆիկական նշանով և «Հայտարարագրման ենթակա և արտահանման (ներմուծման) համար արգելված ապրանքներ չկան (բանավոր հայտարարագրում) բառերով: «Կանաչ» ուղու ելքը նշվում է 50 սմ լայնությամբ կանաչ գծով, որը մաքսային ձևակերպման ավարտ է նշանակում:

«Կարմիր» ուղու մուտքը պատկերվում է սպիտակ ֆոնի վրա կարմիր, քառակուսու գրաֆիկական նշանով և «Հայտարարագրման ենթակա ապրանքներ» (գրավոր հայտարարագրում) բառերով: «Կարմիր» ուղու ելքը նշվում է 50 սմ լայնությամբ կարմիր գծով, որը մաքսային ձևակերպման ավարտ է նշանակում:

Գրառումները պետք է լինեն հայերենով, անգլերենով և ռուսերենով:

«Կանաչ» և «Կարմիր» ուղիների մուտքերը պետք է լինեն նույն լայնությամբ: Ժամանման դեպքում ուղիները տեղակայվում են ուղեբեռն ստանալու գոտուց դուրս` ուղևորի կողմից ուղու ընտրության ժամանակ ամբողջ ուղեբեռն իր հետ ունենալու նպատակով:

«Կանաչ» և «Կարմիր» ուղիներում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց աշխատատեղերը պետք է ապահովված լինեն մաքսային հսկողություն և ձևակերպում իրականացնելու համար նախատեսված սեղաններով: «Կարմիր» ուղում լրացուցիչ տեղադրվում են նաև ռենտգենյան սարքավորումներ: «Կանաչ» ուղում մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է տեսողական զննում: Բեռների զննման ժամանակ անհրաժեշտ է ապահովել գաղտնիությունը:

Երկուղային համակարգից անմիջապես հետո պետք է տեղակայված լինի անձի քննման համար անհրաժեշտ սենյակ (սենյակներ):

(4.2-րդ կետը փոփ. 01.11.12 թիվ 1386-Ն որոշում)

5. Բացառիկ դեպքերում, մաքսային մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա, վերադաս մաքսային մարմնի ղեկավարը կարող է որոշակի ժամկետով ընդունել «Կանաչ» ուղին փակելու մասին որոշում` ելնելով օպերատիվ իրավիճակից, ինչպես նաև մաքսային սահմանը հատող փոխադրամիջոցի երթուղու առանձնահատկություններից: «Կանաչ» ուղու ժամանակավոր փակման դեպքում մաքսատան պետը պարտավոր է 12 ժամվա ընթացքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարին գրավոր զեկուցել փակման արդյունքների մասին:

6. Երկուղային համակարգը բացառում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված արտոնություններ ունեցող քաղաքացիների համար հատուկ անցումների կիրառումը: Այդպիսի քաղաքացիները կարող են անցնել ինչպես «Կանաչ», այնպես էլ «Կարմիր» ուղիներով` ելնելով նրանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների բնույթից:

Սույն կետի պահանջները չեն տարածվում պաշտոնատար անձանց և պատվիրակությունների բարձրակարգ սպասարկման սրահներում իրականացվող մաքսային ձևակերպումների արարողակարգի վրա, որտեղ գործում է միայն «Կարմիր» ուղին:

 

II. «ԿԱՐՄԻՐ» ՈՒՂԻՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԶՆՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

i

7. «Կարմիր» ուղին նախատեսված է այն ուղևորների համար, ովքեր տեղափոխում են գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ:

«Կարմիր» ուղին կարող են ընտրել նաև այն ուղևորները, ովքեր չունենալով գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ, ցանկություն են հայտնում լրացնելու ուղևորային մաքսային հայտարարագիր (ձևը կցվում է):

(7-րդ կետը փոփ. 03.07.08 թիվ 708-Ն, 01.11.12 թիվ 1386-Ն որոշումներ)

8. Այն դեպքում, երբ ուղևորը տեղափոխում է սակագնային կարգավորման միջոցների կիրառման ենթակա ապրանքներ, ուղևորի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացվում է մաքսային գրավոր հայտարարագիր, իսկ հայտարարագրման ենթակա այլ ապրանքներ տեղափոխելու դեպքում` ուղևորային մաքսային հայտարարագիր:

(8-րդ կետը փոփ. 01.11.12 թիվ 1386-Ն որոշում)

9. Հայտարարագիրը լրացվում և հաստատվում (ստորագրվում) է ուղևորի կողմից` մինչև ապրանքները մաքսային հսկողության ներկայացնելը: ՈՒղևորը հայտարարագրում նշված ոչ հավաստի տեղեկությունների համար կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

i

10. Անչափահաս երեխաներին և անգործունակ քաղաքացիներին պատկանող` գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքները հայտարարագրվում են նրանց ուղեկցող անձի կողմից: Հայտարարագրում նշված ոչ հավաստի տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում ուղեկցող անձը:

(10-րդ կետը փոփ. 01.11.12 թիվ 1386-Ն որոշում)

11. Մաքսային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է`

մինչև մաքսային հայտարարագրում նշված տվյալների հավաստիության ստուգումը կատարել ուղևորի բանավոր հարցում: Հարցման ժամանակ ուղևորի կողմից չհայտարարագրված` գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ հայտնաբերելիս պահանջել դրանց հայտարարագրում,

ստուգել մաքսային հայտարարագրում նշված տեղեկությունները,

մաքսային ձևակերպման և հսկողության նպատակով, անհրաժեշտության դեպքում, պահանջել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

(11-րդ կետը փոփ. 01.11.12 թիվ 1386-Ն որոշում)

12. Մաքսային հայտարարագրի կնիքի տեղը («Կ.Տ.») կնքվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական կնիքով: Կնքված հայտարարագիրը դառնում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ, որից հետո մաքսային ձևակերպումներն ու ապրանքների բացթողումն իրականացվում են մաքսային հսկողության մեթոդիկային համապատասխան:

 

III. «ԿԱՆԱՉ» ՈՒՂԻՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԶՆՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

i

13. «Կանաչ» ուղին նախատեսված է այն ուղևորների համար, որոնք չունեն գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ:

(13-րդ կետը փոփ. 01.11.12 թիվ 1386-Ն որոշում)

14. ՈՒղևորի կողմից «Կանաչ» ուղին ընտրելը և սույն կարգի 4.2-րդ կետում նշված «Կանաչ» ուղու ելքը հատելը համարվում է բանավոր հայտարարագրում:

i

15. Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղի ընտրած ուղևորի մոտ առկա են գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա մինչև ուղևորի կողմից «Կանաչ» ուղու մուտքը հատելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը կարող է կանգնեցնել նրան և առաջարկել տեղափոխվել «Կարմիր» ուղի:

(15-րդ կետը փոփ. 01.11.12 թիվ 1386-Ն որոշում)

16. Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղու ելքը հատած ուղևորն իր հետ տեղափոխում է գրավոր հայտարարագրման ենթակա կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելված ապրանքներ, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է մաքսային հսկողության գործողություններ:

(16-րդ կետը փոփ. 01.11.12 թիվ 1386-Ն որոշում)

17. Մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է սահմանված կարգով կազմել մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն:

(կարգի վերնագիրը փոփ. 03.05.07 թիվ 691-Ն որոշում)

 

Ձև

 

i

ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

.____.              .____.               .____.

    Ժամանում  .____.     Մեկնում  .____.     Տարանցիկ  .____.

.__.

Անհրաժեշտ է նշել համապատասխան սյունակում` |X | ձևով:

.__.

1. Տեղեկություններ Հայաստանի Հանրապետության սահմանը հատող քաղաքացու մասին`

_____________| _________| ___________________| Սերիա ____________ N_____

 (ազգանունը)    (անունը)   (քաղաքացիությունը)         (անձնագիրը)

 

____________________| ______________________

 որ երկրից է ժամանել    որ երկիրն է մեկնում                          

 

2. ՈՒնեմ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին հայտարարագրման ենթակա հետևյալ ապրանքները`

.________________________________________________________________________.

|NN |                Ա                     |Նշումներ   |Անվանումը| Քանակը|

|ը/կ|                                      |ապրանքի    |         |       |

|   |                                      |առկայության|         |       |

|   |                                      |մասին      |         |       |

|___|______________________________________|___________|_________|_______|

|1. |ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված  |           |         |       |

|   |այնպիսի ապրանքներ, որոնց տեղափոխման   |           |         |       |

|   |համար պահանջվում են լիցենզիաներ,      |           |         |       |

|   |թույլտվություններ, եզրակացություններ, |           |         |       |

|   |հավաստագրեր, վկայագրեր                |           |         |       |

|___|______________________________________|___________|_________|_______|

|2. |ՀՀ մաքսային օրենսդրությամբ ֆիզիկական  |           |         |       |

|   |անձանց համար սահմանված` առանց         |           |         |       |

|   |մաքսատուրքի վճարման մաքսային սահմանով |           |         |       |

|   |տեղափոխվող ապրանքների բնաիրային և     |           |         |       |

|   |արժեքային չափերը գերազանցող ապրանքներ |           |         |       |

|___|______________________________________|___________|_________|_______|

|3. |«Արտահանման դեպքում` 5 մլն դրամը      |           |         |       |

|   |գերազանցող վճարային արժեթղթեր:        |           |         |       |

|   |Ներմուծման դեպքում 15 հազ. եվրոյին    |           |         |       |

|   |համարժեք կանխիկ դրամը գերազանցող      |           |         |       |

|   |թղթադրամներ և  մետաղադրամներ, ինչպես  |           |         |       |

|   |նաև  վճարային արժեթղթեր               |           |         |       |

.________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

|Բ                                                                       |

.________________________________________________________________________.

 

«Ա» դաշտը լրացվում է պարտադիր հայտարարագրման ենթակա ապրանքների համար հետևյալ կարգով`

ապրանքների բացակայության դեպքում «Նշումներ ապրանքի առկայության մասին» սյունակի համապատասխան տողում դրվում է «x» նշանը, իսկ նույն տողի «Անվանումը» և «Քանակը» սյունակները չեն լրացվում,

ապրանքների առկայության դեպքում «Նշումներ ապրանքի առկայության մասին» սյունակի համապատասխան տողը չի լրացվում, իսկ նույն տողի «Անվանումը» և «Քանակը» սյունակներում հերթականությամբ նշվում են ապրանքների անվանումները և քանակը:

«Ա» դաշտի 2-րդ տողը Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձանց համար պարտադիր լրացման ենթակա չէ:

«Բ» դաշտը լրացվում է հայտարարատուի ցանկությամբ` պարտադիր հայտարարագրման ոչ ենթակա ապրանքներ հայտարարագրելու համար` նշելով այդ ապրանքների անվանումները և քանակը:

- ՈՒշադրություն.

Մաքսային հայտարարագրում, ինչպես նաև մաքսային մարմնի պաշտոնատար անձանց ոչ հավաստի տեղեկություններ տալն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

2. Քաղաքացու ստորագրությունը ____________200 թ.

3. Ծառայողական նշումների համար

._______________________________________________________________________.

._______________________________________________________________________.

4. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի ազգանունը և կնիքի համարը ___________________________________ Կ.Տ.

 

Ծանոթագրություն.

 

Ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու, որպես ուղեկցող բեռ, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը:

Ֆիզիկական անձինք կարող են Հայաստանի Հանրապետության ներմուծել մինչև 15 հազ. եվրոյին համարժեք կանխիկ դրամ` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև վճարային արժեթղթեր: Նշված արժեքը գերազանցելու դեպքում նշված արժութային արժեքների ներմուծումը ենթակա է մաքսային հայտարարագրման:

Ֆիզիկական անձինք իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունից արտահանելու մինչև 5 մլն կանխիկ Հայաստանի Հանրապետության դրամ կամ համարժեք կանխիկ արտարժույթ` արտահայտված թղթադրամների և մետաղադրամների տեսքով, ինչպես նաև վճարային արժեթղթեր: Նշված գումարը գերազանցելու դեպքում Հայաստանի Հանրապետության դրամի և արտարժույթի արտահանումն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ վճարային արժեթղթերի արտահանումը` գրավոր մաքսային հայտարարագրի լրացմամբ:

 

Ֆիզիկական անձանց կողմից, առանց մաքսատուրքի վճարման, Հայաստանի

Հանրապետության մաքսային սահմանով օդային տրանսպորտային միջոցներով

տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը

 

Սուրճ, թեյ, մատե (պարագվայական թեյ) և համեմունքներ`  1 կգ

Մսի, ձկան, խեցգետնանմաններից, կակղամորթերից կամ

    ջրային այլ անողնաշարավորներից արտադրանք`               5 կգ

         այդ թվում`

         ձկան խավիար և  խավիարի փոխարինիչներ`              0.5 կգ      

    Տարբեր տեսակի սննդամթերք` բացառությամբ դրոժների`       1 կգ

    Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ`           2 լիտր կամ 1

                                                           շիշ, եթե 1 շշի

                                                           տարողությունը 2

                                                           լիտրից ավելի է

 

Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելաներ (բարակ սիգարներ) և

սիգարետներ` ծխախոտով կամ դրանց փոխարինիչներով`

այդ թվում`

         սիգարներ`                                         10 հատ

         սիգարելաներ`                                      400 հատ

         սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի)`            400 հատ

 

(ձևը փոփ. 14.07.05 թիվ 1004-Ն, 03.05.07 թիվ 691-Ն, 03.07.08 թիվ 708-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2003
N 1927-Ն
Որոշում