(ուժը կորցրել է 20.12.06 ՀՕ-245-Ն օրենք)
i
010.0049.290400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2000 թվականի ապրիլի 19-ին
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
i
ԳԼՈՒԽ 1.
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 1. |
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
Սույն օրենքը սահմանում է բնապահպանական վճարների դրույքաչափերն ու դրանց հաշվարկման կարգը:
i
ՀՈԴՎԱԾ 2. |
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ |
1. Սահմանել օդային ավազան վնասակար նյութերի արտանետման բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.
ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց`
փոշի 1800 դրամ
ածխածնի մոնօքսիդ 240 դրամ
ազոտի օքսիդներ (վերահաշված
ըստ ազոտի երկօքսիդի) 14800 դրամ
ծծմբային անհիդրիդ 1800 դրամ
քլոր 12000 դրամ
քլորոպրեն 90000 դրամ
քրոմ և քրոմի միացություններ 18957000 դրամ
ֆորմալդեհիդ 46800 դրամ
տոլուոլ 1500 դրամ
քսիլոլ 4500 դրամ
բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ շարժիչի հզորության`
մինչև 50Ձ 10xՁ դրամ
50-80Ձ 20xՁ դրամ
81-100Ձ 30xՁ դրամ
101-150Ձ 40xՁ դրամ
151-200Ձ 50xՁ դրամ
201-250Ձ 60xՁ դրամ
251-300Ձ 70xՁ դրամ
300Ձ-ից ավելի 100xՁ դրամ
որտեղ Ձ-ն հզորությունն է` արտահայտված ձիաուժով.
գ) այլ պետություններում գրանցված` Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ ավտոմեքենայի տեսակի և բեռնատարողության`
.________________________________________________________________________.
|Ավտոմեքենայի |Բեռնատարողությունը կամ |Բնապահպանական վճարի դրույքաչափը|
| տեսակը |մարդատարողությունը | (դրամ) |
| | |_______________________________|
| | |Հայաստանի Հանրապետության |
| | |տարածքում շահագործվող |
| | |ավտոտրանսպորտային միջոցների |
| | |բանած գազերում վնասակար |
| | |նյութերի (ածխածնի օքսիդի, |
| | |ածխաջրածինների, ծխայնության) |
| | |պարունակության սահմանային |
| | |թույլատրելի` |
| | |_______________________________|
| | |նորմաների |նորմաների |
| | |սահմաններում |սահմաններից |
| | |կատարվող |ավելի` վերոգրյալ|
| | |արտանետումների|նյութերից |
| | |դեպքում |առնվազն մեկի |
| | | |գծով |
| | | |արտանետումների |
| | | |դեպքում |
|_______________|________________________|______________|________________|
| |թեթև մարդատար |2 500 |5 000 |
| |________________________|______________|________________|
|Մարդատար |մինչև 12 տեղանոց |5 000 |10 000 |
|ավտոմեքենաներ |ավտոբուսներ | | |
| |________________________|______________|________________|
| |12 և ավելի տեղանոց |10 000 |20 000 |
| |ավտոբուսներ | | |
|_______________|________________________|______________|________________|
| |մինչև 8 տ |5 000 |10 000 |
|Բեռնատար |բեռնատարողությամբ | | |
|ավտոմեքենաներ |________________________|______________|________________|
| |8 - 20 տ |10 000 |20 000 |
| |բեռնատարողությամբ | | |
| |________________________|______________|________________|
| |20 և ավելի տ |15 000 |30 000 |
| |բեռնատարողությամբ | | |
.________________________________________________________________________.
2. Սահմանել ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման հետևյալ դրույքաչափերը.
կախված նյութեր 5,300 դրամ
ազոտ ամոնիակային 5,100 դրամ
ացետոն 301,000 դրամ
թթվածնի կենսաբանական պահանջը 18,400 դրամ
նավթամթերք 204,600 դրամ
պղինձ 1,023,900 դրամ
սուլֆատներ 100 դրամ
ցինկ 1,023,000 դրամ
քլորիդներ 30 դրամ
եռավալենտ քրոմ 153,400 դրամ
ընդհանուր ֆոսֆոր 40,000 դրամ
ֆտոր 511,500 դրամ
թունաքիմիկատներ 18,200 դրամ
քացախաթթու 16,900 դրամ
ծծմբաթթու 16,900 դրամ
դետերգենտ (լվացող քիմիական նյութեր) 102,300 դրամ
մետաղական աղեր 511,500 դրամ
ցիան և ցիանի միացություններ 511,500 դրամ
ֆենոլներ 1,023,900 դրամ
(2-րդ հոդվածը փոփ. 11.04.05 ՀՕ-83-Ն, 09.11.06 ՀՕ-175-Ն օրենքներ)
ՀՈԴՎԱԾ 3. |
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ |
Սահմանել շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման յուրաքանչյուր տոննայի բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.
առաջին դասի վտանգավորության 36,000 դրամ
երկրորդ դասի վտանգավորության 18,000 դրամ
երրորդ դասի վտանգավորության 3,600 դրամ
չորրորդ դասի վտանգավորության 1,200 դրամ
ոչ թունավոր և ոչ վտանգավոր թափոններ 600 դրամ
Լեռնաարդյունահանող իրավաբանական անձինք ոչ թունավոր թափոնների տեղադրման դիմաց չեն վճարում:
ՀՈԴՎԱԾ 4. |
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ |
Սահմանել շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.
ասբոշիֆեր, ջերմամեկուսիչ ասբեստային սարքեր 3 տոկոս
(էկրաններ), ավտոմեքենայի արգելակներ
կապար պարունակող արտադրանքներ, ներկեր 3 տոկոս
լյումինեսցենտային լամպեր, ամալգամներ (սնդիկային) 3 տոկոս
տպագրական նյութեր, ցինկի շապր (բելիլա) 3 տոկոս
նավթ, նավթամթերքներ (բացառությամբ բենզինի) 2 տոկոս
մայթաձյութ 2 տոկոս
վառելիքաքսուքային նյութեր 2 տոկոս
հանքային յուղեր 2 տոկոս
անտիֆրիզ 2 տոկոս
արգելակող հեղուկ 2 տոկոս
հիդրավլիկ հեղուկ 2 տոկոս
էլեկտրոդներ (եռակցման) 1,5 տոկոս
նավթալին (կարծր) 1,5 տոկոս
ավտոմեքենաների մարտկոցներ (կապարային, լիթիումային) 1,5 տոկոս
տրանսֆորմատորային յուղ, էլեկտրոլիտիկ կոնդենսատորներ 1,5 տոկոս
ավտոդողեր 0,8 տոկոս
կինո-ֆոտո ժապավեններ 0,8 տոկոս
ապակյա մանրաթելեր 0,8 տոկոս
չմաքրված դատարկ տարողություններ (կոնտեյներներ, 0,8 տոկոս
ավտոցիստեռններ, կանիստրներ)
դետերգենտներ (լվացող նյութեր) 0,5 տոկոս
ֆրեոն պարունակող սարքեր և ապրանքներ (սառնարաններ, 0,5 տոկոս
դեզոդորանտներ)
պլաստիկ, պոլիէթիլային տարաներ և փաթեթներ 0,5 տոկոս:
ԳԼՈՒԽ 2.
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀՈԴՎԱԾ 5. |
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ |
i
1. Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
2. Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը` հաշվարկվում է սույն օրենքի 2 հոդվածի առաջին կետի «բ» ենթակետով սահմանված դրույքաչափին համապատասխան և վճարվում է տարեկան մեկ անգամ` մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:
3. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2 հոդվածի առաջին կետի «գ» ենթակետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
4. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2 հոդվածի երկրորդ կետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 6. |
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ |
Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 3 հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 7. |
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ |
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 4 հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
ԳԼՈՒԽ 3.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 8. |
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 1-ից, բացառությամբ 2 հոդվածի առաջին կետի «բ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ օգտագործած վառելիքի և մակնիշի, վճարները հաշվարկվում են 2000 թվականի ապրիլի 30-ի դրությամբ գործող կարգով և դրույքաչափերով:
29 ապրիլի 2000 թ.
ՀՕ-49