ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2019 թվականի թիվ 26-Ն
2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ-150», «ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ», «ՎԱՐԴԱՆ ՄԱԽՈԽՅԱՆ-150», «ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎ-125», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ 100-ԱՄՅԱԿ», «ԿՈՄԻՏԱՍ-150» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, 40-րդ հոդվածը,
i
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2019 թվականի մարտի 22-ից շրջանառության մեջ դնել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը:
2. 2019 թվականի մայիսի 16-ից շրջանառության մեջ դնել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
3. 2019 թվականի մայիսի 31-ից շրջանառության մեջ դնել «Վարդան Մախոխյան-150» արծաթե հուշադրամը:
4. 2019 թվականի օգոստոսի 22-ից շրջանառության մեջ դնել «Ծովակալ Իսակով-125» արծաթե հուշադրամը:
5. 2019 թվականի սեպտեմբերի 19-ից շրջանառության մեջ դնել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
6. 2019 թվականի սեպտեմբերի 26-ից շրջանառության մեջ դնել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը:
7. Հաստատել սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան
2019 թ. փետրվարի 28
Երևան
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2019 թվականի փետրվարի 27-ի
թիվ 26-Ն որոշմամբ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Ներքևի մասում թողարկման տարեթիվն է «2019» և անվանական արժեքը «10000 ԴՐԱՄ», շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին Գ. Գյուլբենկյանի դիմանկարն է և նրա ստորագրությունը: Աջ մասում բարերարի ծննդյան և մահվան տարեթվերն են` «1869-1955», շրջագծով «ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ» և «GALOUSTE GULBENKIAN» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 10000 դրամ
Մետաղը/հարգը ոսկի 9000
Տրամագիծը 22,0 մմ
Քաշը 8,6 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը 1000 հատ
Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Վարդան Վարդանյանը (դարձերես):
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի
էսքիզները
________________________
ԻՐՏԵԿ - էսքիզների նկարները չեն բերվում
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է հայ գիտնականներին նվիրված հուշակոթողի հատված (գտնվում է Երևանի պետական համալսարանում): Ձախից և աջից «SCIENTIA POTENTIA EST» և «1000 ԴՐԱՄ» ուղղահայաց մակագրություններն են: Ներքևի մասում «2019» թողարկման տարեթիվն է և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:
Հուշադրամի դարձերեսին «Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակն է ԵՊՀ շենքի ուրվագծի և գերբի ֆոնին: Մակագրություններն են` «100», «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» և «YEREVAN STATE UNIVERSITY»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 925o
Տրամագիծը 40,0 մմ
Քաշը 33,6 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը 500 հատ
Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Վարդան Վարդանյանը (դարձերես):
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի
էսքիզները
________________________
ԻՐՏԵԿ - էսքիզների նկարները չեն բերվում
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Վարդան Մախոխյան-150» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Վ. Մախոխյանի «Կապրի կղզու ափերը» կտավից դրվագ: Ձախ վերին մասում ՀՀ զինանշանն է, ստորին մասում` անվանական արժեքը` «100 ԴՐԱՄ»: Ստորին եզրագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է և թողարկման տարեթիվը` «2019»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Վ. Մախոխյանի դիմանկարը և նկարչի «Անհանգիստ ծովը. Ափ» կտավից դրվագ: Մակագրություններն են` «ՎԱՐԴԱՆ ՄԱԽՈԽՅԱՆ», «VARTAN MAHOKIAN» և «150 ամյակ»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 925o
Տրամագիծը 28,0 x 40,0 մմ
Քաշը 28,28 գ
Որակը լավացված
Դրամաշուրթը հարթ
Քանակը 500 հատ
Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Վարդան Մախոխյան-150» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
_______________________________
ԻՐՏԵԿ - էսքիզների նկարները չեն բերվում
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ծովակալ Իսակով-125» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի
էսքիզները
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրման նմուշներից մի քանիսը: Կենտրոնական մասում անվանական արժեքի մակագրությունն է` «1000 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը` «2019»: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և «CENTRAL BANK OF ARMENIA» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայաստանի պատմության թանգարանի շենքից հատված, թանգարանի խորհրդանշանը և հայկական զարդանախշ: Մակագրություններն են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ», «THE 100TH ANNIVERSARY OF THE HISTORY MUSEUM OF ARMENIA», «100 ԱՄՅԱԿ»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 925o
Տրամագիծը 40,0 մմ
Քաշը 33,6 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը 500 հատ
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Ծովակալ Իսակով-125» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի
էսքիզները
_______________________________
ԻՐՏԵԿ - էսքիզների նկարները չեն բերվում
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրման նմուշներից մի քանիսը: Կենտրոնական մասում անվանական արժեքի մակագրությունն է` «1000 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը` «2019»: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և «CENTRAL BANK OF ARMENIA» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայաստանի պատմության թանգարանի շենքից հատված, թանգարանի խորհրդանշանը և հայկական զարդանախշ: Մակագրություններն են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ», «THE 100TH ANNIVERSARY OF THE HISTORY MUSEUM OF ARMENIA», «100 ԱՄՅԱԿ»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 925o
Տրամագիծը 40,0 մմ
Քաշը 33,6 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը 500 հատ
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
_______________________________
ԻՐՏԵԿ - էսքիզների նկարները չեն բերվում
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Կոմիտաս-150» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Կոմիտասի ճեպանկարներից և Կոմիտասի նոտագիր և խազագիր ստեղծագործությունը` «Ազգային օրհներգ»: Վերին մասում թողարկման տարեթիվն է` «2019», ստորին կենտրոնական մասում` անվանական արժեքի մակագրությունն է` «1000 դրամ»: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Կոմիտասի հուշարձանից հատված (գործ` Ա. Հարությունյանի), արագիլ, նոտաներ, խազեր և երգահանի ձեռքերը: Աջ մասում Գևորգյան ճեմարանի ուրվագիծն է, Կոմիտասի ծննդյան և մահվան տարեթվերը` «1869» և «1935»: Մակագրություններն են` «ԿՈՄԻՏԱՍ», «KOMITAS» և «150»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 925o
Տրամագիծը 40,0 մմ
Քաշը 33,6 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը 500 հատ
Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես):
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Կոմիտաս-150» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
_______________________________
ԻՐՏԵԿ - էսքիզների նկարները չեն բերվում