ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունվարի 2019 թվականի թիվ 03-Ն
«ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՁՈՒԿ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 47-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ձկնորսության և ձկնաբուծության մասին» Ձև 1-ՁՈՒԿ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ձկնորսության և ձկնաբուծության մասին» Ձև 1-ՁՈՒԿ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի ««Ձկնորսության և ձկնաբուծության մասին» Ձև թիվ 1-Ձուկ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 47-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի ապրիլի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի հունվարի 25-ի
թիվ 03-Ն որոշման
ՁԵՎ 1-ՁՈՒԿ
(ամսական)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20 թ. ___________ (ամիս)
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. |
|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին |
|հաջորդող ամսվա 10-ը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է __________________________________________________ |
| (լրիվ անվանումը) |
|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |
|Գործունեության իրականացման վայրի |
|Մարզը/ք. Երևան _____________________________________________________|
|Համայնքը ____________________________________________________________|
|Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ____________________________|
|Հասցեն ___________________________________________ [][][][] |
| (փողոցը, շենքը, բնակարանը) (փոստային դասիչ) |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակի [][][][][] |
|ծածկագիրը (լրացվում է համաձայն |
| ՏԳՏԴ դասակարգչի) |
| |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման |
| վկայականի) |
| |
|Նույնականացման ծածկագիրը [][][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման վկայականի) |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [][][][][][][][] |
| |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները |
|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |
|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ |
|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական |
|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` |
|օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Տողի | Ցուցանիշի անվանումը |Հաշվետու |Հաշվետու|
|համարը| |ամսում, |ամսում, |
| | |հազ. դրամ|ցենտներ |
|______|___________________________________________|_________|________|
| Ա | Բ | 1 | 2 |
|______|___________________________________________|_________|________|
|1. |Կատարվել է որս, ընդամենը | | |
|______|___________________________________________|_________|________|
|2. |այդ թվում` ձկան | | |
|______|___________________________________________|_________|________|
|3. |խեցեմորթների | | |
|______|___________________________________________|_________|________|
|4. |այլ | | |
|______|___________________________________________|_________|________|
|5. |Որսվածից իրացվել է, ընդամենը | | |
|______|___________________________________________|_________|________|
|6. |այդ թվում` ձուկ | | |
|______|___________________________________________|_________|________|
|7. |խեցեմորթներ | | |
|______|___________________________________________|_________|________|
|8. |այլ | | |
|______|___________________________________________|_________|________|
|9. |Բուծվել է, ընդամենը | | x |
|______|___________________________________________|_________|________|
|10. |այդ թվում` ձուկ | | x |
|______|___________________________________________|_________|________|
|11. |խեցեմորթներ | | x |
|______|___________________________________________|_________|________|
|12. |այլ | | x |
|______|___________________________________________|_________|________|
|13. |Բուծվածից իրացվել է, ընդամենը | | |
|______|___________________________________________|_________|________|
|14. |այդ թվում` ձուկ | | |
|______|___________________________________________|_________|________|
|15. |խեցեմորթներ | | |
|______|___________________________________________|_________|________|
|16. |այլ | | |
._____________________________________________________________________.
17. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը ________ մարդ (ցուցանիշը լրացվում է տարին մեկ անգամ` դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում)
Ղեկավար` __________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)` __________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«__»__________20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի հունվարի 25-ի
թիվ 03-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՁՈՒԿ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ձկնորսության և ձկնաբուծության մասին» Ձև 1-ՁՈՒԿ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ռեսպոնդենտները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ` հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «Կատարվել է որս` ընդամենը» թիվ 1 տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են հաշվետու ամսում ներքին քաղցրահամ ջրերում ապրող ձկների, խեցեմորթների (խեցգետին), ջրիմուռների և այլ նմանատիպ արտադրանքի որսի վերաբերյալ տվյալները:
7. Թիվ 1 տողից` 2, 3 և 4 տողերում, ըստ համապատասխան սյուների, առանձնացվում են որսված ձկան, խեցեմորթների և այլ ձկնամթերքի վերաբերյալ համապատասխան տվյալները:
8. «Որսվածից իրացվել է, ընդամենը» թիվ 5 տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են թիվ 1 տողում`»Կատարվել է որս, ընդամենը» լրացված ցուցանիշից միայն իրացված (ձկան, խեցեմորթների և այլ ձկնամթերքի) ծավալների վերաբերյալ տվյալները:
9. Թիվ 5 տողից` 6, 7 և 8 տողերում, ըստ համապատասխան սյուների, առանձնացվում են ձկան, խեցեմորթների և այլ ձկնամթերքի միայն իրացված ծավալների վերաբերյալ տվյալները:
10. «Բուծվել է, ընդամենը» թիվ 9 տողի միայն առաջին սյունակում լրացվում է ձկնաբուծարանների և ձկների կլիմայավարժեցման, ձկնամելիորատիվ աշխատանքների, նորածին մանրաձկների, մանր ծովախեցգետինների արտադրության, ջրիմուռների և այլ նմանատիպ արտադրանքի աճեցման գործունեության հետ կապված ծառայությունների ընդամենը արժեքը:
11. Թիվ 9 տողից` 10, 11 և 12 տողերի միայն առաջին սյունակում առանձնացվում են ձկան, խեցեմորթների և այլ ձկնամթերքի վերաբերյալ համապատասխան տվյալները:
12. «Բուծվածից իրացվել է, ընդամենը» թիվ 13 տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են թիվ 9 տողում` «Բուծվել է, ընդամենը» լրացված ցուցանիշից` բուծված ձկան, խեցեմորթների և այլ ձկնամթերքի, միայն իրացված ծավալների վերաբերյալ տվյալները:
13. 13 տողից` 14, 15 և 16 տողերում, ըստ համապատասխան սյուների, առանձնացվում են ձկան, խեցեմորթների և այլ ձկնամթերքի միայն իրացված ծավալների վերաբերյալ տվյալները:
14. Աշխատողների միջին տարեկան թվաքանակի ցուցանիշը լրացվում է տարեկան մեկ անգամ` դեկտեմբեր ամսվա հաշվետվությունում:
15. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:
16. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է` հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով:
17. Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար` 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով: