Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿ ...

01.02.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.02.2019  -ից մինչեւ   01.02.2020  -ը:
 
i

(ուժը կորցրել է 25.12.2019 թիվ 515-Ն որոշում) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի թիվ 771-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետը, 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 359-Ն և 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N 541-Ն որոշումները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման հետևյալ սակագները.

1) բաշխման ցանցին 110 կՎ լարմամբ միացման համար` 1.366 դրամ/կՎտժ`առանց ավելացված արժեքի հարկի և 1.639 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) բաշխման ցանցին 35 կՎ լարմամբ միացման համար` 2.774 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 3.329 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) բաշխման ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման համար` 6.374 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 7.649 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) բաշխման ցանցին 0.38(0.22) կՎ լարմամբ միացման համար` 10.965 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 13.158 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից բաշխման ծառայության մատուցման սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի N 422-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 582-Ն որոշման 1-ին կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի փետրվարի 1-ից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
27.12.2018
N 771-Ն
Որոշում