ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2018 թվականի թիվ 226-Ն
2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ-150» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2019 թվականի փետրվարի 12-ից շրջանառության մեջ դնել «Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական
բանկի խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 226-Ն որոշմամբ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է հատված` Հ. Թումանյանի «Ախթամար» պոեմից բացված գրքի ֆոնին և դրվագ` պոեմի նկարազարդումից (գործ` Մ. Աբեղյանի): Ստորին կենտրոնական հատվածում անվանական արժեքի մակագրությունն է` «10000 ԴՐԱՄ»: Աջ և ձախ կողմերում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» ուղղահայաց մակագրությունն է և թողարկման տարեթիվը` «2019»:
Հուշադրամի դարձերեսին Հ. Թումանյանի դիմանկարն է և ստորագրությունը: Ձախ մասում գրողի ծննդյան և մահվան տարեթվերն են` «1869» և «1923»: Մակագրություններն են` «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ» և «HOVHANNES TUMANYAN»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 10000 դրամ
Մետաղը/հարգը ոսկի 9000
Տրամագիծը 22,0 մմ
Քաշը 8,6 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Քանակը 500 հատ
Էսքիզների հեղինակն է` Վարդան Վարդանյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
_______________________
ԻՐՏԵԿ - պատկերները չեն բերվում