Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2018 թվականի N 47-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել`

1) Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն`

ա) եկամուտների գծով` 83,077,572.0 հազ. դրամ,

բ) ծախսերի գծով` 84,346,812.0 հազ. դրամ,

գ) դեֆիցիտը (պակասուրդը) 1,269.240 հազ. դրամ.

2) Երևանի 2019 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն` ըստ ձևավորման աղբյուրների` համաձայն N 1 հավելվածի.

3) Երևանի 2019 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի.

4) Երևանի 2019 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի.

5) Երևանի 2019 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 4 հավելվածի.

6) Երևանի 2019 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն N 5 հավելվածի.

7) Երևանի 2019 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի.

8) Սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը` ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)` համաձայն N 7 հավելվածի:

2. Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման երկրորդ ծրագրի (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի իրականացման համար հատկացնել համապատասխանաբար 6,550,945.9 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:

3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.

1) առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը` ըստ ստացող կազմակերպությունների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

________________________

i

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

ԻՐՏԵԿ - որոշումը փոփոխվել է, որը հնարավոր չէ ինկորպորացնել`

i

22.03.2019 թիվ 77-Ն, 26.06.2019 թիվ 120-Ն, 17.06.2019 թիվ 107-Ն, 24.06.2019 թիվ 110-Ն, 24.06.2019 թիվ 111-Ն, 17.06.2019 թիվ 105-Ն, 09.08.2019 թիվ 122-Ն, 10.09.2019 թիվ 127-Ն, 26.11.2019 թիվ 148-Ն, 06.12.2019 թիվ 161-Ն, 16.12.2019 թիվ 162-Ն որոշումներ)

 

 

pin
Երևանի ավագանի
25.12.2018
N 47-Ն
Որոշում