ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 հոկտեմբերի 2018 թվականի N 192-Ա
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
1. Սահմանել քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի կազմում քաղաքացիական ծառայողին ընդգրկելու պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի
2018 թ. հոկտեմբերի 8-ի
N 192-Ա որոշման
ՊԱՀԱՆՋՆԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ
1. Սույնով սահմանվում են քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կազմում քաղաքացիական ծառայողին ընդգրկելու պահանջները:
2. Հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել այն քաղաքացիական ծառայողը`
1) ով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների խմբի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ենթախմբերի կամ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների խմբի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթախմբերի պաշտոն.
2) ով չի ենթարկվել կարգապահական տույժի քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու, շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու վերաբերյալ հարցերով` անկախ տույժը հանված կամ մարված լինելու հանգամանքից.
3) ում կատարողականի վերջին կիսամյակային գնահատականը «Ընդհանուր գնահատական» թերթիկով և անմիջական ղեկավարի նշագրով ցածր չէ 60 տոկոսից կամ վերջին հաշվետվությունը դրական է գնահատվել: