ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
24 օգոստոսի 2016 թվականի N 91-Ա/1
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԾՐԱԳԻՐԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐՎՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերի, 39-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի, 46-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետով, և ի կատարումն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 160-Ա/1 հրամանով հաստատված հավելվածի 15-րդ կետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման (մասնագիտացման) դասընթացների կազմակերպման և անցկացման ընթացակարգը` համաձայն հավելված 1-ի,
2) սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացների ծրագրերը` համաձայն հավելված 2-ի,
3) սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացների արդյունքում տրվող վկայականի օրինակելի ձևը` համաձայն հավելված 3-ի,
4) «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման (մասնագիտացման) դասընթացների ծրագիրը` համաձայն հավելված 4-ի,
5) «Սոցիալական աշխատանք» մասնագիտացման դասընթացի արդյունքում տրվող վկայականի և «Սոցիալական աշխատանք» մասնագիտացման դասընթացի առարկաների ցանկի օրինակելի ձևերը` համաձայն հավելված 5-ի:
2. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին, Նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին` մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը Նախարարության աշխատակազմ ներկայացնել սոցիալական աշխատանք իրականացնող և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման (մասնագիտացման) կամ սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացներ անցնելու կարիք ունեցող սոցիալական աշխատողների և սոցիալական սպասարկողների տվյալները` համաձայն հավելված 6-ի:
3. Նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետին`
1) մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը հավաքագրել տեղեկատվություն սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում) սոցիալական աշխատանք իրականացնող և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման (մասնագիտացման) կամ սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացների կարիք ունեցող սոցիալական աշխատողների վերաբերյալ` համաձայն հավելված 6-ի,
2) «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Ազգային ինստիտուտ) հետ համատեղ, մինչև սույն թվականի սեպտեմբեր ամսվա առաջին տասնօրյակը կազմել ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատմանը ներկայացնել 2016-2017 թվականների համար «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման (մասնագիտացման) և սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպման ժամանակացույցի նախագիծը:
4. Ազգային ինստիտուտի տնօրենին`
1) մինչև սույն թվականի սեպտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակը մշակել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատմանը ներկայացնել Ազգային ինստիտուտի շարունակական կրթության կարգը,
2) իրականացնել նախապատրաստական աշխատանքներ (առարկայական ծրագրերի մշակում, համապատասխան դասախոսական անձնակազմի ձևավորում, լսարանային ֆոնդի նախապատրաստում և այլն) «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման (մասնագիտացման) և սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացների անցկացման համար,
3) «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման (մասնագիտացման) դասընթացների իրականացման նպատակով համագործակցել համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ,
4) մինչև սույն թվականի սեպտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակը հաստատել սույն հրամանով հաստատված հավելված 1-ի 47-րդ կետից բխող «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման (մասնագիտացման) դասընթացների կազմակերպման համար պահանջվող փաստաթղթերի ձևաչափերը:
5. Սույն հրամանի նկատմամբ հսկողությունը վերապահել Նախարարության աշխատակազմի ղեկավարին:
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2016 թվականի օգոստոսի 24-ի
N 91-Ա/1 հրամանի
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ) ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույնով կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 39-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման (մասնագիտացման) դասընթացների (այսուհետ` Դասընթաց), այդ Դասընթացների քննությունների, ստուգարքների և ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման ընթացակարգերը:
2. Դասընթացների նպատակն է ապահովել սոցիալական աշխատողների և սոցիալական սպասարկողների մասնագիտական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների զարգացումը, ինչպես նաև նրանց ներառումը սոցիալական աշխատանքի ոլորտում` «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված կարգով:
3. Դասընթացների մասնակիցներն են (այսուհետ` ունկնդիր)`
1) սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում), Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներում, Նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություններում, սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններում աշխատող`
ա. «Սոցիալական աշխատանքի» բարձրագույն մասնագիտական կրթություն չունեցող և այլ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող սոցիալական աշխատողի գործառույթներ իրականացնող անձինք,
բ. «Սոցիալական աշխատանքի» միջին և նախնական մասնագիտական կրթություն չունեցող ու այլ միջին և նախնական մասնագիտական կրթություն ունեցող սոցիալական սպասարկողի գործառույթներ իրականացնող անձինք,
2) «Սոցիալական աշխատանքի» բարձրագույն մասնագիտական կրթություն չունեցող և այլ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք,
3) «Սոցիալական աշխատանքի» միջին և նախնական մասնագիտական կրթություն չունեցող ու այլ միջին և նախնական մասնագիտական կրթություն ունեցող այլ անձինք:
4. Դասընթացը կազմակերպում և համակարգում է Նախարարության ենթակայությամբ գործող Ազգային ինստիտուտը, բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ:
II. Դասընթացի ծրագրի, առարկայական ծրագրերի, մեթոդական ուղեցույցերի
և քննական (ստուգարքային) հարցաշարերի և հարցատոմսերի ձևավորումը
5. Դասընթացի ծրագիրը, դրանում կատարված փոփոխությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով:
6. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, Նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների, սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների և Դասընթացի կազմակերպման շրջանակներում համագործակցող բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից Դասընթացի ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկությունները Դասընթացը սկսելուց առնվազն երեք ամիս առաջ ներկայացվում է Ազգային ինստիտուտ:
7. Ազգային ինստիտուտը, քննարկելով ներկայացված առաջարկությունները Նախարարության աշխատակազմի ղեկավարի և առաջարկություններ ներկայացնողների հետ, պատրաստում է Դասընթացի ծրագրում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին Նախարարի հրամանի նախագիծը և ներկայացնում Նախարարի հաստատմանը:
8. Դասընթացի առարկայական ծրագրերը Դասընթացի ծրագրում ներկայացված առարկաների մանրամասնված բովանդակային նկարագրություններն են, որոնք մշակվում են այդ առարկան դասավանդող դասախոսի կողմից:
9. Դասախոսի կողմից մշակված առարկայական ծրագիրը Դասընթացը սկսելուց առնվազն 10 օր առաջ ներկայացվում է Ազգային ինստիտուտի տնօրենի հաստատմանը: Հաստատված առարկայական ծրագրերը պահպանվում են Ազգային ինստիտուտի «Շարունակական կրթության և վերապատրաստման բաժնում» (այսուհետ` ուսումնական բաժին): Առարկայական ծրագրերը մշակվում և հաստատվում են յուրաքանչյուր տարին մեկ անգամ:
10. Առարկան վարող դասախոսը կարող է իրականացնել համապատասխան առարկայի վերաբերյալ մեթոդական ուղեցույցի մշակում` տեղեկացնելով այդ մասին Ազգային ինստիտուտի տնօրենին:
11. Ազգային ինստիտուտի տնօրենը իր հրամանով ամրագրում է Դասընթացի տվյալ առարկայի գծով մեթոդական ուղեցույցի մշակման աշխատանքները` նշելով հրամանում մեթոդական ուղեցույցի անվանումը, ծավալը, դասախոսի անուն ազգանունը, աշխատանքների կատարման ժամկետները:
12. Մշակված մեթոդական ուղեցույցը Ազգային ինստիտուտի գիտամեթոդական խորհրդի, Նախարարության մասնագիտական ստորաբաժանման կամ բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան մասնագիտական ամբիոնի երաշխավորությունը ստանալուց հետո Ազգային ինստիտուտի կողմից ներկայացվում է հրատարակման:
13. Վերը նշված կառույցների հավանությունը ստանալուց հետո մեթոդական ուղեցույցը ներառվում է առարկայական ծրագրերում` որպես երաշխավորվող գրականություն:
14. Տվյալ առարկայի դասավանդումը սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օրվա ընթացքում առարկայի դասավանդող դասախոսը, հիմք ընդունելով Ազգային ինստիտուտի տնօրենի կողմից հաստատված առարկայական ծրագրերը, կազմում և Ազգային ինստիտուտի ուսումնական բաժին է ներկայացնում քննական (ստուգարքային) հարցաշարը, քննական (ստուգարքային) հարցատոմսերը կամ քննական (ստուգարքային) թեստային հարցատոմսերը:
15. Ազգային ինստիտուտի ուսումնական բաժինը ստացված հարցաշարերը փոխանցում է ունկնդիրներին տվյալ առարկայի ավարտի օրը, իսկ հարցատոմսերը պահպանում է իր մոտ կնքված փակ ծրարում մինչև քննության օրը:
III. Դասընթացի կազմակերպումը և անցկացումը
16. Դասընթացները անցկացվում են առկա կամ հեռավար եղանակներով:
17. Դասընթացներով նախատեսվում են հետևյալ տեսակի պարապմունքներ` ինքնուրույն աշխատանքներ և լսարանային պարապմունքներ:
18. Ինքնուրույն աշխատանքները` ունկնդրի կողմից առարկայական ծրագրով նախատեսված թեմաների վերաբերյալ լսարանային պարապմունքներից դուրս ժամանակահատվածում անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների ձեռքբերման գործընթաց է:
19. Լսարանային պարապմունքները` ունկնդրի կողմից դասատախտակով սահմանված ժամկետներում պարապմունքներին մասնակցությունն է: Լսարանային պարապմունքները կարող են անցկացվել դասախոսությունների, սեմինարների կամ գործնական պարապմունքների ձևով: Դասախոսությունների, սեմինարների կամ գործնական պարապմունքների անցկացման ձևերը և մեթոդները որոշում է տվյալ առարկայի դասախոսը:
20. Լսարանային պարապմունքներն իրականացվում են Ազգային ինստիտուտի ուսումնական բաժնի կողմից մշակված դասատախտակի համաձայն:
21. Լսարանային պարապմունքների չափորոշիչներն են.
1) մեկ ակադեմիական ժամը` 35 րոպե.
2) մեկ օրվա ընթացքում` ոչ ավել քան 8 ակադեմիական ժամ.
3) յուրաքանչյուր երկու ակադեմիական ժամից հետո` ընդմիջում 10 րոպե, իսկ 4-րդ և 5-րդ ակադեմիական ժամերի միջև` ընդմիջում 20 րոպե:
21. Դասընթացների կազմակերպման ժամանակացույցը.
1) լսարանային պարապմունքներն անցկացվում են շաբաթական հինգ կամ վեց օր.
2) լսարանային պարապմունքներն անցկացվում են սկսած յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ից և փետրվարի 1-ից, իսկ ավարտը` դեկտեմբերի 30-ը և հունիսի 30-ը.
3) ավարտական քննություններն անցկացվում են Դասընթացի լսարանային պարապմունքների ավարտից հետո 10-օրյա ժամկետում:
IV. Քննությունների ու ստուգարքների կազմակերպումը և անցկացումը
22. Առարկաների քննությունները և ստուգարքները անց է կացնում տվյալ առարկայի դասախոսը Ազգային ինստիտուտի ուսումնական բաժնի ներկայացուցչի մասնակցությամբ` համաձայն քննությունների և ստուգարքների անցկացման ժամանակացույցի, որը մշակվում է Ազգային ինստիտուտի ուսումնական բաժնի կողմից և հաստատվում Ազգային ինստիտուտի տնօրենի կողմից:
23. Քննությունները, որպես կանոն, անց են կացվում գրավոր կամ թեստային եղանակով, իսկ ստուգարքները` թեստային հարցման միջոցով:
24. Գրավոր քննությունների հարցատոմսում նախատեսվում է երկու տեսական և մեկ գործնական հարց, իսկ թեստային հարցման հարցատոմսում` 10 թեստային հարց:
25. Թեստային հարցատոմսը բաղկացած է բուն հարցից և հնարավոր մինչև վեց պատասխաններից, որոնք պարունակում են ճիշտ և սխալ պատասխաններ:
26. Գրավոր քննության տևողությունը ոչ ավել, քան 120 րոպե է, իսկ թեստային հարցմանը` ոչ ավել, քան 80 րոպե:
27. Գրավոր քննությունների և թեստային հարցումների արդյունքները գնահատվում են 10 բալանոց համակարգով:
1) Թեստային հարցման յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր:
2) Գրավոր քննության հարցերի պատասխանների գնահատումը կատարվում է համաձայն աղյուսակ 1-ի:
Աղյուսակ 1. Գրավոր քննության հարցերի գնահատման չափորոշիչներ
._____________________________________________________________________.
| Չափորոշիչի նկարագրությունը |
|_____________________________________________________________________|
| |Առանց թերու|Որոշ ոչ էական|Էական |Պատասխանի բացակա-|
| |թյունների |թերություննե-|թերություն|յություն կամ այլ |
| | |րով |ներով |հարցի պատասխան |
|______________|___________|_____________|__________|_________________|
|Տեսական հարց | 3 | 2 | 1 | 0 |
|______________|___________|_____________|__________|_________________|
|Գործնական հարց| 4 | 2 կամ 3 | 1 | 0 |
._____________________________________________________________________.
28. Ունկնդրի կողմից գրավոր քննությունը կամ թեստային հարցումը համարվում է հանձնված, եթե ունկնդիրը հավաքել է նվազագույնը 5 միավոր:
29. Գրավոր քննությունների և թեստային հարցումների արդյունքները առարկան վարող դասախոսը ամփոփում և լրացնում է համապատասխան տեղեկագրում գրավոր քննության կամ թեստային հարցման ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ստուգված աշխատանքները հանձնում Ազգային ինստիտուտի ուսումնական բաժին` ի պահ:
30. Գրավոր քննությունների կամ թեստային հարցումների արդյունքների վերաբերյալ ունկնդիրները իրազեկվում են առարկայի դասախոսի կողմից տեղեկագիրը լրացնելուց և Ազգային ինստիտուտի ուսումնական բաժին ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` ուսումնական բաժնի հայտարարությունների անկյունից և/կամ Ազգային ինստիտուտի պաշտոնական կայքից:
31. ՈՒնկնդիրները կարող են բողոքարկել գրավոր քննության կամ թեստային հարցման արդյունքները` այդ մասին Ազգային ինստիտուտի ուսումնական բաժին ներկայացնելով համապատասխան դիմում արդյունքների հրապարակումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման դիմումի քննարկումը կատարվում է առարկայի դասախոսի, Ազգային ինստիտուտի ներկայացուցչի և ունկնդրի մասնակցությամբ:
32. Բողոքարկման արդյունքում.
1) եթե կատարվել է միավորի փոփոխություն, կազմվում է համապատասխան արձանագրություն, որտեղ նշվում է նոր միավորը,
2) եթե չի կատարվել որևէ փոփոխություն կազմվում է արձանագրություն այն մասին, որ ունկնդրի միավորը մնում է անփոփոխ:
33. Գրավոր քննությունից կամ թեստային հարցումից 5 միավորից ցածր գնահատական ստացած ունկնդիրները կարող են մեկ անգամ վերահանձնել տվյալ գրավոր քննությունը կամ թեստը, Դասընթացի ավարտից հետո սահմանված ժամանակացույցով:
34. Դասընթացի ավարտից հետո 6 և ավելի առարկաներից գրավոր քննություններ կամ թեստեր չհանձնած (հինգ միավորից ցածր գնահատական ստացած) ունկնդիրներին չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին: Այդ ունկնդիրները Ազգային ինստիտուտի ուսումնական բաժնի կողմից կազմված ժամանակացույցի համաձայն հաջորդ 4 ամսվա ընթացքում կարող են վերահանձնել պարտքերը և իրավունք ստանալ մասնակցելու հաջորդ ավարտական քննություններին:
35. Գրավոր քննություններին կամ թեստային հարցումներին հիվանդությամբ կամ այլ հանգամանքով պայմանավորված հարգելի պատճառով բացակայած ունկնդիրը իր բացակայության մասին գրավոր դիմում է ներկայացնում Ազգային ինստիտուտի ուսումնական բաժին` կցելով բացակայությունը հիմնավորող համապատասխան տեղեկանքներ: Հարգելի բացակայած ունկնդիրները գրավոր քննությունը կամ թեստային հարցումը անց են կացնում Ազգային ինստիտուտի ուսումնական բաժնի կողմից կազմված ժամանակացույցի համաձայն: Անհարգելի բացակայությունների դեպքում ունկնդիրը ստանում է զրո միավոր:
V. Ավարտական քննության կազմակերպումը և անցկացումը
36. Ավարտական քննությունները անց են կացվում բանավոր քննության ձևով, որի հարցաշարերը պատրաստում է Ազգային ինստիտուտի ուսումնական բաժինը` ներառելով Դասընթացի ծրագրով նախատեսված առարկաների հարցաշարերը:
37. Ավարտական քննության հարցատոմսը բաղկացած է երկու տեսական և մեկ գործնական հարցից: Դասընթացը սկսելուց 15 աշխատանքային օրվա ընթացքում Ազգային ինստիտուտի ուսումնական բաժինը կազմում է ավարտական քննության հարցաշարը և հարցատոմսերը: Դասընթացի ավարտի օրը հարցաշարերը տրամադրվում են ունկնդիրներին, իսկ հարցատոմսերը պահվում են կնքված ծրարում, մինչև քննության օրը:
38. Ավարտական քննությունը անց է կացնում քննական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի կազմում ընդգրկվում են դասավանդող առարկաների մեկ դասախոս, Նախարարության աշխատակազմի մինչև երեք աշխատող, Ազգային ինստիտուտի մինչև երկու աշխատող, այլ անդամներ: Քննական հանձնաժողովը կարող է բաղկացած լինել 5-9 անդամից:
39. Հանձնաժողովի անհատական կազմը ձևավորվում է Ազգային ինստիտուտի տնօրենի կողմից և հաստատվում Նախարարի հրամանով:
40. Ավարտական քննության հարցերի գնահատումը կատարվում է համաձայն սույն ընթացակարգի աղյուսակ 1-ի չափորոշիչների:
41. ՈՒնկնդրի պատասխանների հիման վրա Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կատարում է գնահատում, որից հետո հանձնաժողովի նախագահի կողմից կազմակերպված քննարկման արդյունքում որոշվում է հանձնաժողովի միասնական գնահատականը: Հանձնաժողովի քննարկումների ձևը որոշում է հանձնաժողովի նախագահը:
42. Ավարտական քննությունների արդյունքները ամփոփվում են միասնական տեղեկագրում:
43. Ավարտական քննության արդյունքում ունկնդիրները ստանում են համապատասխան նմուշի վկայական:
44. Ավարտական քննությունից 5 միավորից ցածր միավոր ստացած ունկնդիրներին հնարավորություն է տրվում մեկ անգամ վերահանձնել ավարտական քննությունը հաջորդ ավարտական քննության ընթացքում:
VI. Եզրափակիչ դրույթներ
45. Դասընթացին մասնակցելու համար ունկնդիրը Դասընթացները սկսելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ` Ազգային ինստիտուտ է ներկայացնում.
1) Դասընթացներին մասնակցելու դիմում (լրացվում է տեղում),
2) անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
3) աշխատանքի վայրից տեղեկանք` զբաղեցրած պաշտոնի և ստաժի վերաբերյալ,
4) այլ կրթական հաստատություններ ավարտելու մասին դիպլոմների պատճենները,
5) ինքնակենսագրական,
6) վերապատրաստումների և սեմինարների մասնակցության մասին վկայականների պատճեններ:
46. Դիմումների հիման վրա Ազգային ինստիտուտը կազմում է համապատասխան խմբեր և Դասընթացների անցկացման ժամանակացույց:
47. Դասընթացի, գրավոր քննությունների, թեստային հարցումների և ավարտական քննությունների անցկացման և կազմակերպման համար ներքին շրջանառության ժամանակ կիրառվող փաստաթղթերի (առարկայական պլաններ, հարցաշարեր, հարցատոմսեր, դիմումներ և այլ) ձևաչափերը հաստատում է Ազգային ինստիտուտի տնօրենը:
48. Դասընթացները իրականացվում են Նախարարի 2007 թվականի փետրվարի 1-ի 20-Ա/1 հրամանի հավելված 1-ի 1-ին կետով սահմանված Նախարարության և Ազգային ինստիտուտի միջև կնքվող ՀՀ պետական բյուջեից սուբսիդիայի տրամադրման պայմանագրի և/կամ Նախարարի 2016 թվականի մարտի 1-ի 31-Ա/1 հրամանով հաստատված Ազգային ինստիտուտի կանոնադրության 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, ընդ որում սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում), Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներում, Նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություններում աշխատող, սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված ունկնդիրների համար Դասընթացներին մասնակցության վճար չի սահմանվում:
49. Ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում իրականացվող Դասընթացի մեկ ակադեմիական ժամի դիմաց ունկնդրից գանձվող գինը սահմանում է Ազգային ինստիտուտի տնօրենը և այդ գինը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար Նախարարության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման մեկ ժամվա համար նախատեսված նախահաշվային արժեքի կրկնապատիկը:
50. Սոցիալական աշխատողներ և սպասարկողներ հանդիսացող ունկնդիրների համար, կախված ունկնդրի աշխատանքային ստաժից, բազային մասնագիտությունից, նրա կողմից անցած վերապատրաստումների ուղղություններից և ծավալներից` ավարտական քննական հանձնաժողովի որոշմամբ ունկնդիրը կարող է ազատվել Դասընթացի ծրագրով նախատեսված որոշ առարկաների գծով լսարանային պարապմունքների մասնակցությունից` ոչ ավել քան առարկաների 20 տոկոսի չափով:
51. Սույն ընթացակարգի 50-րդ կետով սահմանված լսարանային պարապմունքների մասնակցությունից ազատումը չի ազատում ունկնդրին այդ առարկայի գծով գրավոր քննություններին կամ թեստային հարցումներին մասնակցությունից:
52. Սոցիալական սպասարկողներ հանդիսացող ունկնդիրների համար Դասընթացի ծրագիրը ձևավորվում է սույն հրամանի հավելված 4-ով սահմանված ծրագրի ոչ պակաս, քան 60 տոկոս ծանրաբեռնվածությամբ:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի 2016 թվականի
օգոստոսի 24-ի N 91-Ա/1 հրամանի
ԾՐԱԳՐԵՐ 1. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱԺԻՆՆԵՐԻ), ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Թեմաների անվանումները|Դասավանդ-|Ժամաքանակները ըստ վերապատրաստվողների |
| | |ման ձևը | խմբերի |
| | | |_____________________________________|
| | | |Սոցիալա|Երևանի |Տեղա-|խնամա-|Սոցիալա-|
| | | |կան |քաղաքա-|կան |կալու-|կան պաշտ|
| | | |աջակցու|պետարան|ինքնա|թյան |պանու- |
| | | |թյան |և մարզ|կառա-|և |թյան |
| | | |տարած- |պետարան|վար- |հոգա- |ոլորտում|
| | | |քային |ներ |ման |բարձու|գործու- |
| | | |գործա- | |մար- |թյան |նեու- |
| | | |կալու- | |մին- |հանձնա|թյուն |
| | | |թյուն- | |ներ |ժողով-|իրականաց|
| | | |ներ | | |ների |նող այլ |
| | | |(բաժին-| | | |կազմակեր|
| | | |ներ) | | | |պություն|
| | | | | | | |ներ |
|___|_____________________|_________|_______|_______|_____|______|________|
|1. |Սոցիալական աշխատանքի |Տեսական | 4| 4| 4| 4| 4|
| |տեսական հիմունքներ |_________|_______|_______|_____|______|________|
| | |Գործնական| 2| 2| 2| 2| 2|
| | |_________|_______|_______|_____|______|________|
| | |Ընդամենը | 6| 6| 6| 6| 6|
|___|_____________________|_________|_______|_______|_____|______|________|
|2. |Սոցիալական աշխատանքի |Տեսական | 4| 2| 2| 2| 2|
| |մասնագիտական |_________|_______|_______|_____|______|________|
| |չափորոշիչներ |Գործնական| 2| 2| 2| 2| 2|
| |(ստանդարտներ) |_________|_______|_______|_____|______|________|
| | |Ընդամենը | 6| 4| 4| 4| 4|
|___|_____________________|_________|_______|_______|_____|______|________|
|3. |«Սոցիալական |Տեսական | 2| 2| 2| 2| 2|
| |աջակցության մասին» |_________|_______|_______|_____|______|________|
| |ՀՀ օրենք |Գործնական| 2| 0| 0| 0| 0|
| | |_________|_______|_______|_____|______|________|
| | |Ընդամենը | 4| 2| 2| 2| 2|
|___|_____________________|_________|_______|_______|_____|______|________|
|4. |Սոցիալական դեպքի |Տեսական | 8| 4| 4| 4| 4|
| |վարում |_________|_______|_______|_____|______|________|
| | |Գործնական| 4| 2| 2| 2| 2|
| | |_________|_______|_______|_____|______|________|
| | |Ընդամենը | 12| 6| 6| 6| 6|
|___|_____________________|_________|_______|_______|_____|______|________|
|5. |ՀՀ կառավարության 2015|Տեսական | 2| 2| 2| 2| 2|
| |թվականի սեպտեմբերի |_________|_______|_______|_____|______|________|
| |10-ի N 1044-Ն |Գործնական| 2| 0| 0| 0| 0|
| |որոշում |_________|_______|_______|_____|______|________|
| | |Ընդամենը | 4| 2| 2| 2| 2|
|___|_____________________|_________|_______|_______|_____|______|________|
|6. |ՀՀ կառավարության 2015|Տեսական | 2| 2| 2| 2| 2|
| |թվականի սեպտեմբերի |_________|_______|_______|_____|______|________|
| |10-ի N 1061-Ն որոշում|Գործնական| 2| 0| 0| 0| 0|
| | |_________|_______|_______|_____|______|________|
| | |Ընդամենը | 4| 2| 2| 2| 2|
|___|_____________________|_________|_______|_______|_____|______|________|
|7. |Համագործակցություն |Տեսական | 2| 4| 4| 4| 2|
| |տարածքային և ազգային|_________|_______|_______|_____|______|________|
| |մակարդակներում |Գործնական| 2| 2| 2| 2| 2|
| | |_________|_______|_______|_____|______|________|
| | |Ընդամենը | 4| 6| 6| 6| 4|
|___|_____________________|_________|_______|_______|_____|______|________|
|8. |Տեղական սոցիալական |Տեսական | 3| 4| 4| 4| 2|
| |ծրագրեր |_________|_______|_______|_____|______|________|
| | |Գործնական| 1| 2| 2| 2| 2|
| | |_________|_______|_______|_____|______|________|
| | |Ընդամենը | 4| 6| 6| 6| 4|
|___|_____________________|_________|_______|_______|_____|______|________|
|9. |Սոցիալական |Տեսական | 4| 2| 2| 2| 4|
| |ծառայությունների |_________|_______|_______|_____|______|________|
| |տրամադրման առանձնահատ|Գործնական| 2| 2| 2| 2| 2|
| |կությունները` ըստ |_________|_______|_______|_____|______|________|
| |ծառայությունների |Ընդամենը | 6| 4| 4| 4| 6|
| |տեսակների (խնամքի, | | | | | | |
| |կացարանի տրամադրման | | | | | | |
| |և այլն) | | | | | | |
|___|_____________________|_________|_______|_______|_____|______|________|
|10.|Երեխաներին սոցիալական|Տեսական | 2| 2| 2| 2| 4|
| |ծառայությունների |_________|_______|_______|_____|______|________|
| |տրամադրման առանձնահատ|Գործնական| 1| 2| 2| 2| 2|
| |կությունները |_________|_______|_______|_____|______|________|
| | |Ընդամենը | 3| 4| 4| 4| 6|
|___|_____________________|_________|_______|_______|_____|______|________|
|11.|Տարեցներին սոցիալական|Տեսական | 2| 2| 2| 2| 4|
| |ծառայությունների |_________|_______|_______|_____|______|________|
| |տրամադրման առանձնահատ|Գործնական| 2| 2| 2| 2| 2|
| |կությունները |_________|_______|_______|_____|______|________|
| | |Ընդամենը | 4| 4| 4| 4| 6|
|___|_____________________|_________|_______|_______|_____|______|________|
|12.|Հաշմանդամություն |Տեսական | 4| 2| 2| 2| 4|
| |ունեցող անձանց |_________|_______|_______|_____|______|________|
| |սոցիալական |Գործնական| 2| 2| 2| 2| 2|
| |ծառայությունների |_________|_______|_______|_____|______|________|
| |տրամադրման առանձնահատ|Ընդամենը | 6| 4| 4| 4| 6|
| |կությունները | | | | | | |
|___|_____________________|_________|_______|_______|_____|______|________|
|13.|Հոգեկան առողջության |Տեսական | 1| 1| 1| 1| 4|
| |խնդիր ունեցող անձանց |_________|_______|_______|_____|______|________|
| |սոցիալական ծառայու- |Գործնական| 1| 1| 1| 1| 2|
| |թյունների տրամադրման |_________|_______|_______|_____|______|________|
| |առանձնահատկություն- |Ընդամենը | 2| 2| 2| 2| 6|
| |ները | | | | | | |
|___|_____________________|_________|_______|_______|_____|______|________|
|14.|Ընտանեկան բռնության |Տեսական | 2| 2| 2| 2| 4|
| |ենթարկված անձանց |_________|_______|_______|_____|______|________|
| |սոցիալական |Գործնական| 1| 2| 2| 2| 2|
| |ծառայությունների |_________|_______|_______|_____|______|________|
| |տրամադրման առանձնահատ|Ընդամենը | 3| 4| 4| 4| 6|
| |կությունները | | | | | | |
|___|_____________________|_________|_______|_______|_____|______|________|
|15.|Սոցիալական այլ |Տեսական | 2| 2| 2| 2| 4|
| |խմբերին դասվող անձանց|_________|_______|_______|_____|______|________|
| |սոցիալական |Գործնական| 2| 2| 2| 2| 2|
| |ծառայությունների |_________|_______|_______|_____|______|________|
| |տրամադրման առանձնահատ|Ընդամենը | 4| 4| 4| 4| 6|
| |կությունները | | | | | | |
|___|_____________________|_________|_______|_______|_____|______|________|
|16.|Ընդամենը |Տեսական | 44| 37| 37| 37| 48|
| | |_________|_______|_______|_____|______|________|
| | |Գործնական| 28| 23| 23| 23| 24|
| | |_________|_______|_______|_____|______|________|
| | |Ընդամենը | 72| 60| 60| 60| 72|
|___|_____________________|_________|_______|_______|_____|______|________|
|17.|Առաջին դասընթացի |Գործնական| 6| 0| 0| 0| 0|
| |ավարտից հետո | | | | | | |
| |սոցիալական դեպքերի | | | | | | |
| |քննարկում (6-ամսյա | | | | | | |
| |պարբերականությամբ) | | | | | | |
._________________________________________________________________________.
2. Նախարարության ենթակայությամբ գործող խնամքի ծառայություններ
տրամադրող պետական ոչ առևտրային կազմակերպություններում սոցիալական
աշխատանք իրականացնողների համար
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Թեմաների |Դասավանդ-|Ժամաքանակները ըստ վերապատրաստվողների |
| |անվանումները |ման ձևը |__________________________________________|
| | | |Գիշեր-|Երեխա- |Ընդհա|Մասնա-|Ընդհա-|Մասնա-|
| | | |օթիկ |ների |նուր |գիտաց-|նուր |գիտաց-|
| | | |հաստա-|խնամքի |տիպի |ված |տիպի |ված |
| | | |տու- |ցերեկա- |մանկա|մանկա-|տուն- |տուն- |
| | | |թյուն-|յին կենտ|տներ |տներ |ինտեր-|ինտեր-|
| | | |ներ |րոններ | | |նատներ|նատներ|
|___|________________|_________|______|________|_____|______|______|______|
|1. |Սոցիալական |Տեսական | 2| 2| 2| 2| 2| 2|
| |աշխատանքի |_________|______|________|_____|______|______|______|
| |տեսական |Գործնական| 2| 2| 2| 2| 2| 2|
| |հիմունքներ |_________|______|________|_____|______|______|______|
| | |Ընդամենը | 4| 4| 4| 4| 4| 4|
|___|________________|_________|______|________|_____|______|______|______|
|2. |Սոցիալական |Տեսական | 2| 2| 2| 2| 2| 2|
| |աշխատանքի |_________|______|________|_____|______|______|______|
| |մասնագիտական |Գործնական| 2| 2| 2| 2| 2| 2|
| |չափորոշիչներ |_________|______|________|_____|______|______|______|
| |(ստանդարտներ) |Ընդամենը | 4| 4| 4| 4| 4| 4|
|___|________________|_________|______|________|_____|______|______|______|
|3. |«Սոցիալական |Տեսական | 2| 2| 2| 2| 2| 2|
| |աջակցության |_________|______|________|_____|______|______|______|
| |մասին» ՀՀ օրենք |Գործնական| 0| 0| 0| 0| 0| 0|
| | |_________|______|________|_____|______|______|______|
| | |Ընդամենը | 2| 2| 2| 2| 2| 2|
|___|________________|_________|______|________|_____|______|______|______|
|4. |Սոցիալական դեպքի|Տեսական | 6| 6| 6| 6| 6| 6|
| |վարում |_________|______|________|_____|______|______|______|
| | |Գործնական| 4| 4| 4| 4| 2| 2|
| | |_________|______|________|_____|______|______|______|
| | |Ընդամենը | 10| 10| 10| 10| 8| 8|
|___|________________|_________|______|________|_____|______|______|______|
|5. |ՀՀ կառավարության|Տեսական | 2| 2| 2| 2| 2| 2|
| |2015 թվականի |_________|______|________|_____|______|______|______|
| |սեպտեմբերի 10-ի |Գործնական| 0| 0| 0| 0| 0| 0|
| |N 1044-Ն որոշում|_________|______|________|_____|______|______|______|
| | |Ընդամենը | 2| 2| 2| 2| 2| 2|
|___|________________|_________|______|________|_____|______|______|______|
|6. |ՀՀ կառավարության|Տեսական | 2| 2| 2| 2| 2| 2|
| |2015 թվականի |_________|______|________|_____|______|______|______|
| |սեպտեմբերի 10-ի |Գործնական| 0| 0| 0| 0| 0| 0|
| |N 1061-Ն որոշում|_________|______|________|_____|______|______|______|
| | |Ընդամենը | 2| 2| 2| 2| 2| 2|
|___|________________|_________|______|________|_____|______|______|______|
|7. |Համագործակցու- |Տեսական | 2| 2| 2| 2| 2| 2|
| |թյուն տարածքային|_________|______|________|_____|______|______|______|
| |և ազգային |Գործնական| 2| 2| 2| 2| 2| 2|
| |մակարդակներում |_________|______|________|_____|______|______|______|
| | |Ընդամենը | 4| 4| 4| 4| 4| 4|
|___|________________|_________|______|________|_____|______|______|______|
|8. |Տեղական |Տեսական | 2| 2| 2| 2| 2| 2|
| |սոցիալական |_________|______|________|_____|______|______|______|
| |ծրագրեր |Գործնական| 2| 2| 2| 2| 2| 2|
| | |_________|______|________|_____|______|______|______|
| | |Ընդամենը | 4| 4| 4| 4| 4| 4|
|___|________________|_________|______|________|_____|______|______|______|
|9. |Սոցիալական |Տեսական | 4| 4| 4| 4| 4| 4|
| |ծառայությունների|_________|______|________|_____|______|______|______|
| |տրամադրման |Գործնական| 2| 2| 2| 2| 2| 2|
| |առանձնահատկու- |_________|______|________|_____|______|______|______|
| |թյունները ըստ |Ընդամենը | 6| 6| 6| 6| 6| 6|
| |ծառայությունների| | | | | | | |
| |տեսակների | | | | | | | |
| |(խնամքի, | | | | | | | |
| |կացարանի | | | | | | | |
| |տրամադրման և | | | | | | | |
| |այլն) | | | | | | | |
|___|________________|_________|______|________|_____|______|______|______|
|10.|Երեխաներին |Տեսական | 6| 6| 6| 6| 0| 0|
| |սոցիալական |_________|______|________|_____|______|______|______|
| |ծառայությունների|Գործնական| 4| 4| 4| 4| 0| 0|
| |տրամադրման |_________|______|________|_____|______|______|______|
| |առանձնահատկու- |Ընդամենը | 10| 10| 10| 10| 0| 0|
| |թյունները | | | | | | | |
|___|________________|_________|______|________|_____|______|______|______|
|11.|Տարեցներին |Տեսական | 0| 0| 0| 0| 6| 4|
| |սոցիալական |_________|______|________|_____|______|______|______|
| |ծառայությունների|Գործնական| 0| 0| 0| 0| 4| 2|
| |տրամադրման |_________|______|________|_____|______|______|______|
| |առանձնահատկու- |Ընդամենը | 0| 0| 0| 0| 10| 6|
| |թյունները | | | | | | | |
|___|________________|_________|______|________|_____|______|______|______|
|12.|Հաշմանդամություն|Տեսական | 2| 2| 2| 4| 4| 6|
| |ունեցող անձանց |_________|______|________|_____|______|______|______|
| |սոցիալական ծառա-|Գործնական| 2| 2| 2| 2| 2| 2|
| |յությունների |_________|______|________|_____|______|______|______|
| |տրամադրման |Ընդամենը | 4| 4| 4| 6| 6| 8|
| |առանձնահատկու- | | | | | | | |
| |թյունները | | | | | | | |
|___|________________|_________|______|________|_____|______|______|______|
|13.|Հոգեկան առողջու-|Տեսական | 0| 0| 0| 4| 0| 6|
| |թյան խնդիր |_________|______|________|_____|______|______|______|
| |ունեցող անձանց |Գործնական| 0| 0| 0| 2| 0| 4|
| |սոցիալական ծառա-|_________|______|________|_____|______|______|______|
| |յությունների |Ընդամենը | 0| 0| 0| 6| 0| 10|
| |տրամադրման | | | | | | | |
| |առանձնահատկու- | | | | | | | |
| |թյունները | | | | | | | |
|___|________________|_________|______|________|_____|______|______|______|
|14.|Ընտանեկան բռնու-|Տեսական | 2| 2| 2| 0| 2| 0|
| |թյան ենթարկված |_________|______|________|_____|______|______|______|
| |անձանց |Գործնական| 2| 2| 2| 0| 2| 0|
| |սոցիալական ծառա-|_________|______|________|_____|______|______|______|
| |յությունների |Ընդամենը | 4| 4| 4| 0| 4| 0|
| |տրամադրման | | | | | | | |
| |առանձնահատկու- | | | | | | | |
| |թյունները | | | | | | | |
|___|________________|_________|______|________|_____|______|______|______|
|15.|Սոցիալական այլ |Տեսական | 2| 2| 2| 0| 2| 0|
| |խմբերին դասվող |_________|______|________|_____|______|______|______|
| |անձանց |Գործնական| 2| 2| 2| 0| 2| 0|
| |սոցիալական ծառա-|_________|______|________|_____|______|______|______|
| |յությունների |Ընդամենը | 4| 4| 4| 0| 4| 0|
| |տրամադրման | | | | | | | |
| |առանձնահատկու- | | | | | | | |
| |թյունները | | | | | | | |
|___|________________|_________|______|________|_____|______|______|______|
|16.|Ընդամենը |Տեսական | 36| 36| 36| 38| 38| 40|
| | |_________|______|________|_____|______|______|______|
| | |Գործնական| 24| 24| 24| 22| 22| 20|
| | |_________|______|________|_____|______|______|______|
| | |Ընդամենը | 60| 60| 60| 60| 60| 60|
._________________________________________________________________________.
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի 2016 թվականի
օգոստոսի 24-ի N 91-Ա/1 հրամանի
Օրինակելի ձև
(Հայաստանի Հանրապետության զինանշան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՎԿԱՅԱԿԱՆ N____ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐՎՈՂ
Սույն վկայականը տրվում է _____________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)
_______________________________________________________կազմակերպության
աշխատողի __________________________________________________________-ին
(վկայական ստացողի անուն ազգանունը)
առ այն, որ նա անցել է _____ժամ ծավալով սոցիալական աշխատանքի
մասնագետների որակավորման բարձրացման դասընթացը:
Վկայականը տրվել է` «__» «____» 20__ թվականին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության «Աշխատանքի և
սոցիալական հետազոտությունների
ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն` ___________________________
(ստորագրություն)
Կ.Տ.
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի 2016 թվականի
օգոստոսի 24-ի N 91-Ա/1 հրամանի
Ծրագիր
«Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման
(մասնագիտացման) դասընթացների
Նախարարության առանձնացված ստորաբաժանումների, Նախարարության
ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների,
սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների),
Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների, տեղական ինքնակառավարման
մարմինների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների,
սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող այլ
կազմակերպությունների սոցիալական աշխատանք իրականացնողների համար
._________________________________________________________________________.
|Հ/Հ |Առարկայի անվանումը |ՈՒսումնական բեռնվածությունը |Ստուգ|
| | | ժամերով |ման |
| | |_________________________________|Ձևը |
| | |Ընդհա|Ընդա|Դասա-|Սեմինար |Ինքնու| |
| | |նուր |մենը|խոսու|կամ |րույն | |
| | | |լսա-|թյուն|գործնական|աշխա- | |
| | | |րանա|ներ |պարապ- |տանք | |
| | | |յին | |մունքներ | | |
|______|__________________________________________________________________|
|1. | ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ |
|______|__________________________________________________________________|
|1.1. |Աշխատանքային իրավունք | 10| 4| 4| 0| 6| -|
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|1.2. |Հաղորդակցման և | 10| 4| 4| 0| 6| -|
| |միջանձնային հարաբերություն| | | | | | |
| |ների հմտություններ | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|1.3. |Արտակարգ իրավիճակներում | 10| 4| 4| 0| 6| -|
| |կողմնորոշվելու | | | | | | |
| |հմտություններ | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
| |Ընդամենը | 30| 12| 12| 0| 18| -|
|______|__________________________________________________________________|
|2. | ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ |
|______|__________________________________________________________________|
|2.1. |Սոցիալական աշխատանքի | 44| 18| 12| 6| 26| Ք|
| |հիմունքներ | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|2.2. |Սոցիալական աշխատանքի | 20| 8| 8| 0| 12| Ս|
| |պատմություն | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|2.3. |Սոցիալական աշխատանքի | 20| 8| 8| 0| 12| Ս|
| |էթիկական հիմունքներ | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|2.4. |Սոցիալական աշխատանքի | 44| 18| 12| 6| 26| Ք|
| |հոգեբանական հիմունքներ | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|2.5. |Սոցիալական աշխատանքի | 20| 8| 8| 0| 12| Ս|
| |իրավական հիմքեր | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|2.6. |Սոցիալական աշխատանքի | 44| 18| 12| 6| 26| Ք|
| |մեթոդներ | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|2.7. |Սոցիալական աշխատանքի | 44| 18| 12| 6| 26| Ք|
| |տեխնոլոգիաներ | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|2.8. |Հետազոտության մեթոդները | 30| 12| 8| 4| 18| Ս|
| |սոցիալական աշխատանքում | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|2.9. |Ինստիտուցիոնալ սոցիալական | 20| 8| 8| 0| 12| Ս|
| |աշխատանք | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|2.10. |Սոցիալական աշխատանք | 30| 12| 8| 4| 18| Ք|
| |խոցելի խմբերի հետ | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|2.11. |Կոնֆլիկտաբանության | 30| 12| 8| 4| 18| Ք|
| |տեսություն և պրակտիկա | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|2.12. |Սոցիալական դեպքի | 40| 16| 12| 4| 24| Ք|
| |կառավարում | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|2.13. |Սոցիալական քաղաքականության| 20| 8| 8| 0| 12| Ս|
| |հիմունքներ | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
| |Ընդամենը | 406| 164| 124| 40| 242| |
|______|__________________________________________________________________|
|3. | ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ` ԱՅԴ ԹՎՈՒՄ |
|______|__________________________________________________________________|
|3.1. | ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ * |
|______|__________________________________________________________________|
|3.1.1.|Սոցիալական աշխատանքի | 20| 8| 6| 2| 12| Ք|
| |առանձնահատկությունները | | | | | | |
| |ընտանիքի և երեխաների հետ | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|3.1.2.|Երեխաների խնամքի | 24| 10| 8| 2| 14| Ք|
| |առանձնահատկությունները | | | | | | |
| |հաստատություններում | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|3.1.3.|Երեխաների այլընտրանքային | 30| 12| 8| 4| 18| Ս|
| |խնամքի ձևերը | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|3.1.4.|Ընտանիքի և երեխաների | 14| 6| 6| 0| 8| Ս|
| |ոլորտի իրավական | | | | | | |
| |կարգավորում | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
| |Ընդամենը | 88| 36| 28| 8| 52| |
|______|__________________________________________________________________|
|3.2. | ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ |
| | ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ * |
|______|__________________________________________________________________|
|3.2.1.|Սոցիալական աշխատանքի | 44| 16| 12| 4| 24| Ք|
| |առանձնահատկությունները | | | | | | |
| |տարեցների և հաշմանդամու- | | | | | | |
| |թյուն ունեցող անձանց հետ | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|3.2.2.|Տարեցների և հաշմանդամու- | 30| 14| 10| 4| 20| Ք|
| |թյուն ունեցող անձանց | | | | | | |
| |խնամքի առանձնահատկություն-| | | | | | |
| |ները հաստատություններում | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|3.2.3.|Տարեցների և հաշմանդամու- | 14| 6| 6| 0| 8| Ս|
| |թյուն ունեցող անձանց | | | | | | |
| |ոլորտի իրավական | | | | | | |
| |կարգավորում | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
| |Ընդամենը | 88| 36| 28| 8| 52| |
|______|__________________________________________________________________|
|3.3. | ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ * |
|______|__________________________________________________________________|
|3.3.1.|Գործատուների հետ աշխատանք | 30| 12| 8| 4| 18| Ք|
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|3.3.2.|Անմրցունակ անձանց և | 30| 12| 8| 4| 18| Ք|
| |գործազուրկների հետ | | | | | | |
| |աշխատանք | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|3.3.3.|Զբաղվածության ոլորտի | 14| 6| 6| 0| 8| Ս|
| |իրավական կարգավորում | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|3.3.4.|Աշխատաշուկայի | 14| 6| 6| 0| 8| Ս|
| |վերլուծության | | | | | | |
| |մեթոդները և գործիքները | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
| |Ընդամենը | 88| 36| 28| 8| 52| |
|______|__________________________________________________________________|
|3.4. | ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ * |
|______|__________________________________________________________________|
|3.4.1.|Կենսաթոշակների նշանակման | 34| 14| 10| 4| 20| Ք|
| |ընթացակարգեր | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|3.4.2.|Կենսաթոշակային ոլորտի | 14| 6| 6| 0| 8| Ս|
| |իրավական կարգավորում | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|3.4.3.|Կենսաթոշակային ոլորտում | 40| 16| 12| 4| 24| Ք|
| |սոցիալական աշխատանքի | | | | | | |
| |առանձնահատկությունները | | | | | | |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
| |Ընդամենը | 88| 36| 28| 8| 52| |
|______|__________________________|_____|____|_____|_________|______|_____|
|5. |Ընդհանուր | 524| 212| 164| 48| 312| |
| |ծանրաբեռնվածությունը | | | | | | |
._________________________________________________________________________.
* - Ծանոթություն
1. Կախված աշխատողի պաշտոնի անձնագրում սահմանված գործառույթներից ուսուցանվում է նեղ մասնագիտական ուսուցման դասընթացներից միայն մեկը.
2. Դասընթացների ստուգումները անցկացվում են «Ստուգարքների» (Ս) կամ քննությունների (Ք) ձևով
Հավելված N 5
Հայաստանի Հանրապետության
աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի 2016 թվականի
օգոստոսի 24-ի N 91-Ա/1 հրամանի
Օրինակելի ձև
(Հայաստանի Հանրապետության զինանշան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՎԿԱՅԱԿԱՆ N____
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՐՎՈՂ
Սույն վկայականը տրվում է ________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)
______________________________________________________կազմակերպության
աշխատողի ________________________________________________________ -ին
(վկայական ստացողի անուն ազգանունը)
առ այն, որ նա անցել է ___ ժամ ծավալով «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման համապատասխան դասընթաց, հաջողությամբ հանձնել նշված դասընթացի ծրագրով նախատեսված ավարտական քննությունները քննական հանձնաժողովի որոշմամբ ստացել «Սոցիալական աշխատող» որակավորում: Դասընթացի արդյունքում հանձնված առարկաների ցանկը և համապատասխան գնահատականները բերված են սույն վկայականի հավելվածում:
Վկայականը տրվել է` «___» «_____» 20__ թվականին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարար ___________________________________
(ստորագրություն)
Կ.Տ.
«Սոցիալական աշխատանք»
Մասնագիտացման դասընթացի
արդյունքում տրվող
N____ վկայականի հավելված
(հավելվածը ուժի մեջ է
վկայականի առկայության դեպքում)
Օրինակելի ձև
ՑԱՆԿ
«Սոցիալական աշխատանք» մասնագիտացման դասընթացի առարկաների
.___________________________________________________.
|Հ/Հ|Առարկայի անվանումը|Առարկայի համար|Ստուգարքի կամ|
| | |հատկացված |քննության |
| | |ժամաքանակը |գնահատականը |
|___|__________________|______________|_____________|
|1. | | | |
|___|__________________|______________|_____________|
|2. | | | |
|___|__________________|______________|_____________|
|...| | | |
.___________________________________________________.
Ավարտական քննության գնահատականը _______________________
Ավարտական քննական հանձնաժողովի անդամներ.
Անուն ազգանուն Զբաղեցրած պաշտոնը Ստորագրությունը
_______________ _________________ _______________
_______________ _________________ _______________
_______________ _________________ _______________
_______________ _________________ _______________
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարության
«Աշխատանքի և սոցիալական
հետազոտությունների ազգային
ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն` __________________________
(ստորագրություն)
Կ.Տ.
Հավելված N 6
Հայաստանի Հանրապետության
աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի 2016 թվականի
օգոստոսի 24-ի N 91-Ա/1 հրամանի
«Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման կամ
սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման բարձրացման
դասընթացներ անցնելու կարիք ունեցող սոցիալական աշխատողների և
սոցիալական սպասարկողների տվյալներ
_________________________________________________________________
(կազմակերպության, ստորաբաժանման, տարածքային կենտրոնի անվանումը)
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Անունը,|Ծննդյան|Զբա-|Տվյալ |Տվյալ |Կրթու-|Սոցիալա- |Կախված աշխատողի|
| |ազգա- |օրը, |ղեց-|պաշ- |կազմա- |թյունը|կան աշխա-|պաշտոնի անձնա- |
| |նունը, |ամիսը, |րած |տոնը |կերպու- |և մաս|տանքին |գրում սահմանված|
| |հայրա- |տարին |պաշ-|զբաղեց|թյունում|նագիտա|վերաբերող|գործառույթներից|
| |նունը | |տոնը|նելու |աշխա- |կան |անցած |սույն հրամանի |
| | | | |ամսա- |տանքի |որակա-|թեմատիկ |հավելված 4-ի |
| | | | |թիվը |անցնելու|վորու-|վերապատ- |աղյուսակի 3.1, |
| | | | | |տարին |րումը |րաստում- |3.2, 3.3 և |
| | | | | | | |ների |3.4 կետերում |
| | | | | | | |անվանում-|ներկայացված |
| | | | | | | |ները և |նեղ մասնագիտա- |
| | | | | | | |տևողու- |կան ուսուցման |
| | | | | | | |թյունը |մեկ թեմայի |
| | | | | | | |(օր/ժամ) |ընտրություն |
|___|_______|_______|____|______|________|______|_________|_______________|
|1 | | | | | | | | |
|___|_______|_______|____|______|________|______|_________|_______________|
|2 | | | | | | | | |
|___|_______|_______|____|______|________|______|_________|_______________|
|...| | | | | | | | |
._________________________________________________________________________.