600.0036.021299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 36
«ԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
i
(ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՍԻՉ` 02504088) ՓՈՔՐ ՀԷԿ-Ի ԿԱՍԿԱԴԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի զ), 15-րդ հոդվածի ա) կետերը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
Բավարարել «Էներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (հարկային դասիչ` 02504088) ներկայացրած հայտը և տրամադրել Ապարան-Երևան ջրատարի վրա փոքր ՀԷԿ-ի կասկադի կառուցման լիցենզիա` 1 տարի գործողության ժամկետով: