(ուժը կորցրել է 02.11.2020 թիվ 138-Ն որոշում)
i
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունիսի 2018 թվականի թիվ 51-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և 36-րդ հոդվածի 6-րդ մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու կարգը և հաշվետվության ձևը` համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
Սահմանված է
Հեռուստատեսության և
ռադիոյի հանձնաժողովի
2018 թվականի հունիսի 15-ի
թիվ 51-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը:
2. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն (այսուհետ` Հաշվետվություն) են ներկայացնում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով` Հավելված N 2-ում սահմանված ձևով, այդ թվում`
ա) «Հաղորդում(ներ)ի անվանումները» սյունակում լրացվում է հաղորդման անվանումը, իսկ ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում` իրենց լեզուների մասին հաղորդումների դեպքում նշվում է նաև դրա մասին,
բ) «Հաղորդում(ներ)ի եթերաժամերը» սյունակում լրացվում է հաղորդման հեռարձակման (վերահեռարձակման) սկսվելու և ավարտվելու ժամերը,
գ) «Հաղորդում(ներ)ի հակիրճ նկարագրությունը» սյունակում լրացվում է հաղորդման մասին հակիրճ տեղեկատվություն:
3. Հաշվետվությունը ներկայացվում է եռամսյա կտրվածքով` մինչև հաշվետու ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը:
4. Հաշվետվության պատճենը ներկայացվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ:
Հավելված N 2
Սահմանված է
Հեռուստատեսության և
ռադիոյի հանձնաժողովի
2018 թվականի հունիսի 15-ի
թիվ 51-Ն որոշմամբ
Ձև
(եռամսյակային)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» |
|ՀՀ օրենքի |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
|մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է _____________________________________________________ |
| (անվանումը) |
|Գտնվելու վայրը __________________________________ |
|Հեռախոսահամար(ներ) ______________________________ |
|Էլեկտրոնային փոստ __________________________@_______________ |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Հ/հ|Հաղորդում(ներ)ի|Հաղորդում(ներ)ի|Հաղորդում(ներ)ի|Հաղորդում(ներ)ի |
| |բնույթը |անվանումները |եթերաժամերը |հակիրճ |
| | | | |նկարագրությունը |
|___|_______________|_______________|_______________|_________________|
|1. |տեղեկատվական | | | |
|___|_______________|_______________|_______________|_________________|
|2. |կրթական | | | |
|___|_______________|_______________|_______________|_________________|
|3. |մշակութային | | | |
|___|_______________|_______________|_______________|_________________|
|4. |ժամանցային | | | |
._____________________________________________________________________.
Տնօրեն` ___________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ) ___________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«_____»_____________20____թ.
(լրացման ամսաթիվը)