ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-16-Ո-32 2018 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ելնելով Հայաստանի Հանրապետության դատարանների բնականոն գործունեությունն արդյունավետ ապահովելու` դատարանների նստավայրերի միջև անարգել փաստաթղթաշրջանառությունն իրականացնելու, իրեղեն ապացույցների անվտանգ և ամբողջական տեղափոխման գործընթացը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունից,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության դատարանների նստավայրերում դատական գործերի, փաստաթղթերի շրջանառությունը, ինչպես նաև` իրեղեն ապացույցների տեղափոխման գործընթացը ժամանակին, արդյունավետ և ապահով կերպով իրականացնելու նպատակով ֆուրգոն տեսակի («Renault Dokker» մակնիշի) ավտոմեքենա ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության դատարանների պահուստային ֆոնդից «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ի կենտրոնական մարմնին հատկացնել 8 400 000 (ութ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» 512100 հոդվածով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018 թ. հունիսի 14
ք. Երևան