(ուժը կորցրել է 06.08.15 թիվ 886-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 1993 թ. թիվ 244
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՔՍԱՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության աշխատանքի կատարելագործման և արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
1. Համաձայնվել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության առաջարկությանը` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ու Երևանի բեռների և փոստային առաքումների մաքսատները` Արարատյան տարածաշրջանային մաքսատան, իսկ Գյումրիի մաքսատունը և Գյումրիի օդանավակայանի ու Բավրայի մաքսային կետերը` Շիրակի տարածաշրջանային մաքսատան վերակառուցման և Գուգարքի և Սյունիքի տարածաշրջանային մաքսատների ստեղծման վերաբերյալ:
/փոփ. 10.05.96թ թիվ 273 ՀՀ վարչապետի որոշում/
2. Հիշյալ տարածաշրջանային մաքսատների աշխատողների աշխատանքի վարձատրությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը հաստատված աշխատանքի վարձատրման ֆոնդի սահմաններում: