Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ...

 

 

010.0078.270317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 20 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում` մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների` տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում պարունակվող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների` տվյալ ամսվա միջազգային միջին գների 80 տոկոսի արտադրյալը:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն օրենքի կիրառության իմաստով մետաղի միջազգային միջին գին է համարվում ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի, իսկ նշված աղբյուրի կողմից որևէ մետաղի վերաբերյալ տվյալներ չհրապարակվելու դեպքում` համանման միջազգային այլ հեղինակավոր աղբյուրի տվյալների հիման վրա յուրաքանչյուր ամսվա համար հրապարակված գինը (հրապարակելով նաև աղբյուրի վերաբերյալ տեղեկությունները):»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Վճար վճարողներն ազատվում են Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությամբ սահմանված կարգով հասույթի վերահաշվարկման արդյունքում` մինչև 2016 թվականը ներառյալ ընդգրկող հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող ռոյալթիների գծով հաշվարկված տույժերից և տուգանքներից:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության համաձայն` մինչև 2016 թվականը ներառյալ հաշվետու ժամանակաշրջանների հասույթի վերահաշվարկման արդյունքում առաջացած պարտավորությունները, կարող են մարվել դրանց աստիճանական մարման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն կազմված` հարկային մարմնի ղեկավարի և վճար վճարողի միջև համաձայնեցված ժամանակացույցով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների կիրառությունը տարածվում է 2017 թվականի հաշվետու տարվա ռոյալթիների հաշվարկման հարաբերությունների վրա:

 

27 մարտի 2017 թվականի

ՀՕ-78-Ն

 

 

pin
ՀՀ 01.03.2017
N ՀՕ-78-Ն օրենք