ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հուլիսի 1995 թվականի թիվ 586
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության (այսուհետև` վարչություն) աշխատողների թվաքանակը սահմանել 22 հաստիքային միավոր:
/փոփ. 02.04.96 թիվ 208 որոշում/
2. Վարչության ապարատի պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
3. Վարչության աշխատողների աշխատանքի վարձատրության պայմանները հավասարեցնել Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական վարչությունների կենտրոնական ապարատների աշխատողների աշխատանքի վարձատրության պայմաններին:
Վարչության պետի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակից սահմանել 6:
i
4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` գիտաարտադրական համալիրի Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 51 հասցեում գտնվող մասնաշենքի 3-րդ և 4-րդ հարկերը (15 աշխատասենյակ 471 քառ. մետր օգտակար մակերեսով) անհատույց օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը մշակութային արժեքների պահպանության վարչությանը տրամադրելու համար:
(4-րդ կետը խմբ. 26.11.98 թիվ 745 որոշում)
5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով կնքել համապատասխան պայմանագիր:
(5-րդ կետը խմբ. 26.11.98 թիվ 745 որոշում)
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության կողմից ներկայացված նախահաշվի համաձայն, նրան հատկացնել 2324.2 հազ. դրամ, 1995 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` վարչությանը հատկացված տարածքների վերանորոգման համար: