Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱ ...

 

 

010.0107.020716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2016 թվականի հունիսի 17-ին

 

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-167 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերություններով.

«Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը կրում է պատասխանատվություն իր` որպես անհատ ձեռնարկատեր ստանձնած պարտավորությունների կատարման համար:

Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի մինչև պետական հաշվառումից դուրս գալու դիմում ներկայացնելը հարկային մարմին դիմում ներկայացնելու պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցնելու համար:

Եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը մինչև անհատ ձեռնարկատիրոջ` պետական հաշվառումից դուրս գալը չի դիմել հարկային մարմին օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցնելու համար, ապա հարկային մարմինն իրավունք ունի ֆիզիկական անձի մոտ օրենքով սահմանված կարգով իրականացնելու պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից դուրս գալու օրվան հաջորդող երեք տարիների ընթացքում:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

2 հուլիսի 2016 թվականի

ՀՕ-107-Ն

 

 

pin
ՀՀ 17.06.2016
N ՀՕ-107-Ն օրենք