Սեղմել Esc փակելու համար:
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

01.01.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.09.2016  -ից մինչեւ   01.01.2018  -ը:
 

 

010.0097.220616

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2016 թվականի հունիսի 7-ին

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մարտի 3-ի ՀՕ-203 օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 8. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը գանձվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով.

1) միջպետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 10000 դրամ.

2) հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 7500 դրամ.

3) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակին սոցիալական գովազդ տեղադրելու դեպքում` 0 դրամ:

2. Միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց գանձվում է սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանված վճարի 25%-ի չափով:

3. Եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը, ապա յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց գանձվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճարի 10%-ի չափով:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս հետո:

 

22 հունիսի 2016 թվականի

ՀՕ-97-Ն

 

 

pin
ՀՀ 07.06.2016
N ՀՕ-97-Ն օրենք