030.0463.130616
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի ՆՀ-4-Ն ՀՐԱՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` որոշում եմ.
i
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն զինվորական պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը հաստատելու մասին» ՆՀ-4-Ն հրամանագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
13 հունիսի 2016 թվականի
ՆՀ-463-Ն