Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍ ...

 

 

010.0085.070616

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2016 թվականի մայիսի 16-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության և 3-րդ մասի, 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 5-րդ կետի «դրոշմանիշների, հսկիչ նշանների (դրոշմապիտակների)» բառերը փոխարինել «դրոշմանիշերի, դրոշմապիտակների» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում և 8-րդ կետում`

1) ««ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել »»բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով.

2) «արժեքի» բառից հետո լրացնել «և ներմուծման հարկային հայտարարագրերում նշվող ավելացված արժեքի հարկի հարկման բազայի արժեքի հանրագումարով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

7 հունիսի 2016 թվականի

ՀՕ-85-Ն

 

 

pin
ՀՀ 16.05.2016
N ՀՕ-85-Ն օրենք