010.0077.030616
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2016 թվականի մայիսի 12-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասում`
1) առաջին պարբերությունը «հաշվարկ-հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերով.
2) երկրորդ պարբերությունը «հաշվարկ-հաշվետվությունների» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները համապատասխան լիազոր և հարկային մարմիններ կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11.1-ին հոդվածի 3-րդ մասում`
i
1) առաջին նախադասությունը «հաշվարկ-հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերով.
2) երկրորդ նախադասությունը «հաշվարկ-հաշվետվությունների» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ճշտված հաշվարկ-հաշվետվությունները համապատասխան լիազոր և հարկային մարմիններ կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 13.7-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասը «ռոյալթիների հաշվարկ-հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «բացառապես էլեկտրոնային եղանակով» բառերով.
2) 3-րդ մասը «պատճենները» և «տեղեկությունները» բառերից հետո լրացնել «բացառապես էլեկտրոնային եղանակով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
3 հունիսի 2016 թվականի
ՀՕ-77-Ն