(ուժը կորցրել 16.12.16 ՀՕ-224-Ն օրենք)
010.0062.280516
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2016 թվականի մայիսի 25-ին
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.
«7.1. Ազգային ժողովի ընտրության ժամանակ կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության կողմից.»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՀՈԴՎԱԾ 21. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
1. Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները իրավունք ունեն առաջադրելու Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ:
2. Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների պատգամավորության թեկնածուների առաջադրումը կատարվում է կուսակցության, կուսակցության դաշինքների մշտական գործող ղեկավար մարմինների նիստում ընդունված որոշմամբ: Կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով այդ նիստին մասնակցում են կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունը չի կարող ինքնուրույն մասնակցել ընտրություններին: Կուսակցությունը կարող է ընդգրկվել միայն մեկ դաշինքի կազմում:
3. Կուսակցությունները կարող են առաջադրել համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ: Կուսակցությունը կարող է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրել նաև իր կուսակցության անդամ չհանդիսացող անձի:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, ընտրություններին մասնակցող կուսակցությունները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության (կուսակցությունների դաշինքները` դրանցում ընդգրկված կուսակցությունների) գույքի և եկամուտների մասին հայտարարագիր:»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
28 մայիսի 2016 թվականի
ՀՕ-62-Ն