010.0163.151215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ` Օրենք) 12.1-ին հոդվածում`
1) 2-րդ մասից հանել «, հաշվանցումը» բառը.
2) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 13-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվածից ավելի վճարված գումարները մուտքագրվում են միասնական հաշվին «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ով սահմանված կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 13.8-րդ հոդվածում`
i
1) 6-րդ մասի «հաշվանցվում կամ վերադարձվում է սույն հոդվածով սահմանված կարգով» բառերը փոխարինել «մուտքագրվում է միասնական հաշվին» բառերով.
2) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սույն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար վճարողից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված վճարի գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի հաշվարկված վճարի գումարը:»:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
15 դեկտեմբերի 2015 թվականի
ՀՕ-163-Ն