010.0147.091215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին
«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-501-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «գյուղատնտեսական մթերքներ» բառերը փոխարինել «գյուղատնտեսության արտադրանք, այդ թվում` գյուղատնտեսական մթերք և գյուղատնտեսական հումք» բառերով, իսկ «գյուղատնտեսական մթերքների» բառերը` «գյուղատնտեսության արտադրանքի, այդ թվում` գյուղատնտեսական մթերքի և գյուղատնտեսական հումքի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
9 դեկտեմբերի 2015 թվականի
ՀՕ-147-Ն