010.0127.241115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 13-ին
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 26-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում`
1) առաջին նախադասությունը «լիցենզավորման» բառից հետո լրացնել «կամ ծանուցման» բառերով, «գործունեությունն առանց լիցենզիայի» բառերից հետո` «կամ առանց ծանուցման» բառերով, և «տրման» բառից հետո` «կամ ծանուցվող գործունեության» բառերով.
2) երկրորդ նախադասությունը «կամ թույլտվության» բառերից հետո լրացնել «կամ ծանուցման» բառերով, «լիցենզիայի տրման» բառերից հետո` «կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
24 նոյեմբերի 2015 թվականի
ՀՕ-127-Ն