(ուժը կորցնելու է 15.12.16 թվականից` 17.05.16 ՀՕ-86-Ն օրենք)
010.0123.241115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 13-ին
«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-259 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը «ձեռնարկություններում,» բառից հետո լրացնել «բացառությամբ անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
24 նոյեմբերի 2015 թվականի
ՀՕ-123-Ն