Սեղմել Esc փակելու համար:
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.06.1995  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 1995 թվականի թիվ 303

 

i

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

 

Սահմանել, որ`

ա) իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (բացի բանկերից) գույքահարկով հարկման օբյեկտ չի հանդիսանում հաշվապահական հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված (նյութական օբյեկտ հանդիսացող) գույքը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 292 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձեռնարկության հաշվեկշռի ձևի ակտիվային մասի 3-րդ բաժնում խմբավորված հոդվածների, ինչպես նաև 1-ին և 2-րդ բաժիններում խմբավորված հետևյալ հոդվածների`

կապիտալ ներդրումներ

երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ

հաշվարկներ հիմնադիրների հետ

գալիք ժամանակաշրջանի ծախսեր.

բ) բանկերի համար գույքահարկով հարկման օբյեկտ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան բանկերի համար գործող հաշվապահական հաշվեկշիռների (հաշվետվությունների) բոլոր բաժինների (բացառությամբ 4-րդ, 22-րդ և 24-րդ բաժինների) ակտիվային հոդվածներում արժեքային արտահայտությամբ հաշվառված գույքը, ինչպես նաև 4-րդ, 22-րդ և 24-րդ բաժինների ակտիվային հետևյալ հոդվածներում հաշվառված գույքը`

 

    թանկարժեք մետաղների վերագնահատում                         039

հաշվարկներ բանկի հիմնական միջոցների գծով

    ձեռնարկությունների և  կազմակերպությունների հետ            922

    կապիտալ ծախսեր` բանկի վարձակալած շենքերի համար            923

    կապիտալ ներդրումներ                                       960

    դեբիտորներ և  կրեդիտորներ` կապիտալ ներդրումների գծով      932

    գալիք ժամանակաշրջանի ծախսեր                               941

    գործառնական ծախսեր                                        970

    վճարված տույժեր, տուգանքներ և  այլ տուժավճարներ           979

    ընթացիկ տարվա վնասներ                                     980

    նախորդ տարվա վնասներ                                      981

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.1995
N 303
Որոշում