Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ՆՀ-896 ՀՐԱՄԱ ...

 

 

030.0198.030215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ՆՀ-896 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով որոշում եմ.

i

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրի 1-ի կետով հաստատված 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

3 փետրվարի 2015 թվականի

ՆՀ-198-Ն

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2015 թվականի փետրվարի 3-ի

ՆՀ-198-Ն հրամանագրի

 

«Հավելված 2

ՀՀ Նախագահի

2001 թվականի հուլիսի 20-ի

ՆՀ-896 հրամանագրի

 

ՑՈՒՑԱԿ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

 

«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն

«Հայկական ծրագրեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ

«Հայլինք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Արմինկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն

«Լինք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Վեբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ

«Երևանի կապի միջոցների ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ

«Սորսիո» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

«Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն

«Մակադամիան ԱՌ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ

«Հայաստանի ինտերնետ միություն» հասարակական կազմակերպության նախագահ

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն

«Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն

«Եռաչափ մոդելավորողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ

«ԻՍՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Վիասֆեր Տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

«Յունիքոմփ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

«Քվանտ» վարժարանի տնօրեն

«Երևանի կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ռեկտոր

«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն

«Բի Լայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պրոռեկտոր

«Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

«Մայքրոսոֆթ ԱրԷյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն

«Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն

Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն

«Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության գլխավոր տնօրեն

«Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

«Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Սմարտ-Տեխ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն

«ՋիԷնՍի-Ալֆա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի պրոռեկտոր

«Ինտրաքոմ Հայաստան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր և տնօրեն

«Սիտրոնիքս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն»:

 

 

pin
ՀՀ Նախագահ
03.02.2015
N ՆՀ-198-Ն
Հրամանագիր