Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԵՎ ՀՀ ՆԱԽԱԳԱ ...

 

 

030.0001.120115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ՆՀ-136-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 15-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման մասին» թիվ ԱԽ-29-Ո-27 որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 114-րդ հոդվածը և 117-րդ հոդվածի 8-րդ մասը` որոշում եմ.

i

1. Հաստատել Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 15-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման մասին» թիվ ԱԽ-29-Ո-27 որոշմամբ ներկայացված դատավորների թեկնածությունների ցուցակը` քրեական մասնագիտացման բաժնի մասով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-136-Ա հրամանագրով հաստատված դատավորների թեկնածությունների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանագրի 1-ին կետում նշված` Արդարադատության խորհրդի որոշմամբ ներկայացված դատավորների թեկնածությունների ցուցակը` քաղաքացիական մասնագիտացման բաժնի մասով նոր քննարկման համար վերադարձնել Արդարադատության խորհուրդ` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերից, այդ թվում` Արդարադատության խորհրդի անդամների ներկայացրած հատուկ կարծիքներից հետևում է, որ առկա է դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջներին հավակնորդների համապատասխանությունը վերստին որոշելու անհրաժեշտություն:

 

12 հունվարի 2015 թվականի

ՆՀ-1-Ա

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2015 թվականի հունվարի 12-ի

ՆՀ-1-Ա հրամանագրի

 

._____________________________________________________________________.

|ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ,  |ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, |   ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ      |  ՊԱՇՏՈՆԸ |

|ՀԱՅՐԱՆՈՒՆ         |ԾՆՆԴԱՎԱՅՐԸ    |                        |          |

|__________________|______________|________________________|__________|

|ԳԶՈՂՅԱՆ Սուսաննա  |1983թ.        |Հայաստանի Հանրապետության|Դատավորի  |

|Վասիլի            |ք. Երևան      |վճռաբեկ դատարան         |ավագ      |

|                  |              |                        |օգնական   |

|__________________|______________|________________________|__________|

|ԴԱՆԻԲԵԿՅԱՆ Աննա   |1978թ.        |«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի |Պետի      |

|Արտեմի            |ք. Երևան      |իրավաբանական            |տեղակալ   |

|                  |              |ծառայություն            |          |

|__________________|______________|________________________|__________|

|ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ      |1973թ.        |Սևանի  կայազորի         |Ավագ      |

|Գրիգոր Վոլոդյայի  |ք. Երևան      |զինվորական              |դատախազ   |

|                  |              |դատախազություն          |          |

|__________________|______________|________________________|__________|

|ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Աննա   |1980թ.        |Երևան  քաղաքի           |Դատախազ   |

|Գևորգի            |ք. Երևան      |Աջափնյակ և  Դավթաշեն    |          |

|                  |              |վարչական շրջանների      |          |

|                  |              |դատախազություն          |          |

|__________________|______________|________________________|__________|

|ՄԱՐԳԱՐՅԱՆ Գեղամ   |1986թ.        |Երևան  քաղաքի Կենտրոն և |Դատավորի  |

|Մերուժանի         |ՀՀ Կոտայքի    |Նորք-Մարաշ վարչական     |օգնական   |

|                  |մարզ,         |շրջանների ընդհանուր     |          |

|                  |ք. Եղվարդ     |իրավասության առաջին     |          |

|                  |              |ատյանի դատարան          |          |

|__________________|______________|________________________|__________|

|ՄԱՐԳԱՐՅԱՆ Վաչե    |1977թ.        |Երևան  քաղաքի Էրեբունի  |Աշխատակազ-|

|Վանիկի            |ՀՀ Կոտայքի    |և  Նուբարաշեն վարչական  |մի ղեկավար|

|                  |մարզ,         |շրջանների ընդհանուր     |          |

|                  |ք. Աբովյան    |իրավասության առաջին     |          |

|                  |              |ատյանի դատարան          |          |

|__________________|______________|________________________|__________|

|ՄԱՐԴԱՆՅԱՆ Կարեն   |1975 թ.       |Լեռնային Ղարաբաղի       |Դատավոր   |

|Հենրիկի           |ք. Երևան      |Հանրապետության ընդհանուր|          |

|                  |              |իրավասության առաջին     |          |

|                  |              |ատյանի դատարան          |          |

|__________________|______________|________________________|__________|

|ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Արսեն  |1981 թ.       |Հայաստանի Հանրապետության|Դատախազ   |

|Սերժիկի           |ք. Երևան      |գլխավոր դատախազության   |          |

|                  |              |կոռուպցիոն և  տնտեսական |          |

|                  |              |գործունեության դեմ      |          |

|                  |              |ուղղված                 |          |

|                  |              |հանցագործությունների    |          |

|                  |              |գործերով վարչություն    |          |

|__________________|______________|________________________|__________|

|ՍԱՐԳՍՅԱՆ Դավիթ    |1980 թ.       |Հանրային պաշտպանի       |Հանրային  |

|Վալերիի           |ՀՀ            |գրասենյակ               |պաշտպան   |

|                  |Գեղարքունիքի  |                        |          |

|                  |մարզ, ք. Սևան |                        |          |

|__________________|______________|________________________|__________|

|ՍԱՐԴԱՐՅԱՆ Արսեն   |1986 թ.       |Հայաստանի Հանրապետության|Փաստաբան  |

|Հեկտորի           |ք. երևան      |փաստաբանների պալատ      |          |

._____________________________________________________________________.

 

ԻՐՏԵԿ - Բնագրի աղյուսակի ցանկում համարակալումը բացակայում է:

 

 

pin
ՀՀ Նախագահ
12.01.2015
N ՆՀ-1-Ա
Հրամանագիր