Սեղմել Esc փակելու համար:
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑ ...

16.12.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2015  -ից մինչեւ   16.12.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)

010.0199.201214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին

 

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ` Օրենք) 34.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետի «աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի)» բառերը փոխարինել «տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ» բառերով.

i

2) 1-ին մասի 3-րդ կետի «աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի)» բառերը փոխարինել «տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ» բառերով, իսկ «և չեն աշխատում» բառերը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 38-րդ հոդվածի վերնագրից հանել «և կենսաթոշակները վերահաշվարկելը» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. 2015 թվականի հունվարի 1-ից, անկախ կենսաթոշակառուի դիմելուց, զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին մինչև 2011 թվականի հունվարի 1-ը նշանակված` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն նշանակվում և վճարվում է Օրենքի 34.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պարգևավճար, եթե զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամն ունի նաև տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում, եթե պարգևավճարի չափը ցածր է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափից, ապա պարգևավճարը վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամին նշանակված պարգևավճարի իրավունքը չի վերանայվում, իսկ պարգևավճար ստանալու իրավունք ունենալու ժամանակահատվածում անձը պահպանում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անդամի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքներն ու արտոնությունները:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում` եթե զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի պարգևավճար (կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ) ստանալու իրավունքը դադարեցվել է աշխատելու պատճառով, ապա պարգևավճար ստանալու իրավունքը վերականգնվում է`

1) եթե անձի` պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցվել է 2014 թվականի հունվարի 1-ից հետո, և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ անձի տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքը դադարեցված չէ` 2015 թվականի հունվարի 1-ից, անկախ դիմելու հանգամանքից.

2) եթե անձի` պարգևավճար ստանալու իրավունքը դադարել է մինչև 2014 թվականի հունվարի 1-ը` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

20 դեկտեմբերի 2014 թվականի

ՀՕ-199-Ն

 

 

pin
ՀՀ 01.12.2014
N ՀՕ-199-Ն օրենք