ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունվարի 1992 թ. թիվ 33
ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Հաշվի առնելով տնտեսական շրջափակումների հետևանքները և վառելիքաէներգետիկ համալիրում ստեղծված ծանր իրավիճակը, ինչպես նաև հարկադիր պարապուրդում հայտնված աշխատավորության սոցիալական ապահովության անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետությունը որոշում է.
1. Նկատի ունենալ, որ ոչ բանվորի կամ ծառայողի մեղքով տեղի ունեցած պարապուրդը վճարվում է աշխատողի համար սահմանված տարակարգի (ռոճիկի), տարիֆային դրույքի երկու երրորդից ոչ ցածր հաշվարկով, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 101 հոդվածի:
2. Սահմանել, որ հարկադիր պարապուրդների դեպքում պետական ձեռնարկությունների հաշվին եղած միջոցներից, անկախ նրանց ուղղվածությունից, տրամադրվում են աշխատողների հարկադիր պարապուրդի վճարմանը:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, և գերատեսչություններին` ուսումնասիրել այն ձեռնարկությունների և կազմակերպությունների ֆինանսական վճարի մասին հարցը, որոնք հնարավորություն չունեն վճարելու աշխատավարձ հարկադիր պարապուրդի ընթացքում, և միջոցներ ձեռնարկել սեփական միջոցների հաշվին այն լուծելու համար: Սեփական միջոցների բացակայության կամ չբավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել հիմնավորված առաջարկություն:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բանկերին` քննության առնել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կողմից ներկայացված հաշվարկները ու առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն: