010.0011.170514
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2014 թվականի ապրիլի 28-ին
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ` Օրենք) 44-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի երկրորդ պարբերության «խուլուհամր» բառը փոխարինել «խուլ» բառով.
2) 5-րդ մասից հանել «կամ խուլուհամրը» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Թարգմանիչ է համարվում նաև ժեստերի լեզվի թարգմանիչը:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
17 մայիսի 2014 թվականի
ՀՕ-11-Ն