ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2013 թվականի N 97-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածներով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել`
1) Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեն`
ա) եկամուտների գծով` 69,091,815.9 հազ. դրամ,
բ) ծախսերի գծով` 69,491,815.9 հազ. դրամ,
գ) դեֆիցիտը (պակասուրդը) 400,000.0 հազ. դրամ.
2) Երևանի 2014 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտները` ըստ ձևավորման աղբյուրների` համաձայն N 1 հավելվածի.
3) Երևանի 2014 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի.
4) Երևանի 2014 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի.
5) Երևանի 2014 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 4 հավելվածի.
6) Երևանի 2014 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն N 5 հավելվածի.
7) Երևանի 2014 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի.
8) Սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը` ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)` համաձայն N 7 հավելվածի:
2. Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի (պատվիրակված լիազորություններ)» իրականացման համար հատկացնել 5,948,702.3 հազար դրամ, որից`
1) 4,924,972.8 հազար դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով.
2) 1,023,729.5 հազար դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով:
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.
1) առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը` ըստ ստացող կազմակերպությունների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
__________________________________
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում:
------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - որոշումը փոփոխվել է, որը հնարավոր չէ կատարել
11.02.14 թիվ 107-Ն, 30.04.14 թիվ 162-Ն, 09.09.14 թիվ 205-Ն,
26.11.14 թիվ 254-Ն, 23.12.14 թիվ 261-Ն որոշումներ