i
(ուժը կորցրել է, բացառությամբ 25.05.16 ՀՕ-54-Ն օրենքի 144-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի)
010.0184.281213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 28-րդ հոդվածի 3-րդ մասում «հավասար է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի համար սահմանված դրույքաչափի 75.87 տոկոսին» բառերը փոխարինել «սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 38-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «հաշվին`» բառից հետո լրացնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».
3) 3-րդ, 4-րդ, 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
28 դեկտեմբերի 2013 թվականի
ՀՕ-184-Ն