Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

07.01.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.11.2013  -ից մինչեւ   07.01.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 05.12.13 ՀՕ-139-Ն օրենք)

010.0105.231013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2013 թվականի սեպտեմբերի 30-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 68-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ ավարտված գործողությունը (անգործությունը), եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`

1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու (անգործություն կրկին դրսևորելու) վտանգ.

2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ

3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «վարչական ակտը» բառերից հետո լրացնել «, վարչական մարմնի ավարտված գործողությունը կամ անգործությունը» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասում «միայն նյութական իրավունքի խախտման հիմքով» բառերը փոխարինել «նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

23 հոկտեմբերի 2013 թվականի

ՀՕ-105-Ն

 

 

pin
ՀՀ 30.09.2013
N ՀՕ-105-Ն օրենք