(ուժը կորցրել է 31.03.00 թիվ ՆՀ-514 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինների, գերատեսչությունների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջազգային գործունեության` միջազգային իրավունքի նորմերին համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից, որոշում ե մ.
1. Սահմանել, որ`
i
ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինները, գերատեսչությունները, պետական ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները միջազգային պայմանագիր կնքելիս դրանց տեքստը նախապես համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ.
բ) վերոհիշյալ մարմինները և դրանց պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և այլ ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետական մարմինների, դիվանագիտական և այլ ներկայացուցչությունների, դրանց պաշտոնատար անձանց հետ պաշտոնապես հաղորդակցվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով կամ վերջինիս համաձայնությամբ` անմիջականորեն.
գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային միջգերատեսչական պայմանագրերի ավանդապահի (դեպոզիտարի) ֆունկցիաներ, եթե այդ պայմանագրերով այլ բան չի նախատեսված:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել սույն հրամանագրի 1-ին կետի «ա» ենթակետում թվարկված մարմինների կողմից կնքվող միջազգային պայմանագրերի համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին:
3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
5 մայիսի 1992 թվական
ՆՀ-101