Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԱ ...

 

 

030.0189.050813

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.

i

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1-ին կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման իրականացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով`

 

«ՄԱՐԶՊԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

 

1.26. Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից համայնքի ղեկավարի սեփական կամ պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների նկատմամբ վարչական հսկողության բովանդակությունը, հսկողության ոլորտները, սահմանները և միջամտող միջոցառումները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

1.27. Հայաստանի Հանրապետության մարզպետներն իրականացնում են իրավական և մասնագիտական հսկողություն.

1) իրավական հսկողությունն իրականացվում է համայնքի ղեկավարի սեփական, ինչպես նաև ավագանու լիազորությունների նկատմամբ,

2) մասնագիտական հսկողությունն իրականացվում է համայնքի ղեկավարի` պետության պատվիրակած լիազորությունների նկատմամբ:

1.28. Հայաստանի Հանրապետության մարզպետները վարչական հսկողությունն իրականացնում են իրավական հսկողության բարձրագույն մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան:

1.29. Հայաստանի Հանրապետության մարզպետները, մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ն ամփոփելով մարզի համայնքների խնդիրները, համայնքներում կատարված ուսումնասիրությունները և քաղաքացիների դիմումներն ու բողոքները, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն են ներկայացնում իրենց հաջորդ տարվա վարչական հսկողության աշխատանքային ծրագրերը (այսուհետ` Ծրագիր):

1.30. Ծրագիրը կազմելիս մարզպետն առաջնորդվում է իրավական հսկողության բարձրագույն մարմնի կողմից հաստատված օրինակելի ձևով:

1.31. Մարզպետն առանձին դեպքերում Ծրագրում չընդգրկված համայնքներում վարչական հսկողություն իրականացնելու, ինչպես նաև Ծրագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում իրավական հսկողության բարձրագույն մարմին է ներկայացնում պատճառաբանված հիմնավորում` իրավական հսկողության բարձրագույն մարմնի համաձայնությունը ստանալու նպատակով:

1.32. Մարզպետն իրավական հսկողության բարձրագույն մարմնի կողմից հաստատված Ծրագիրը եռօրյա ժամկետում տեղադրում է համապատասխան մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքում: Ծրագրում կատարված փոփոխությունները սույն կետով սահմանված կարգով նույնպես ենթակա են հրապարակման:

1.33. Տարվա ընթացքում վարչական հսկողության ենթարկված համայնքները չեն ընդգրկվում տվյալ տարվան հաջորդող տարվա Ծրագրում, բացառությամբ սույն հրամանագրի 1.34-րդ կետում նշված դեպքերի:

1.34. Այն դեպքերում, երբ անհրաժեշտ է Ծրագրում ընդգրկել համայնքներ, որոնցում նախորդ տարում իրականացվել է վարչական հսկողություն, մարզպետը Ծրագրի հետ միաժամանակ իրավական հսկողության բարձրագույն մարմին է ներկայացնում պատճառաբանված հիմնավորում` համապատասխան համայնքում կրկին անգամ վարչական հսկողություն իրականացնելու նպատակների վերաբերյալ:

1.35. Ծրագրում ընդգրկվում է մարզի համայնքների առնվազն 33 տոկոսը:

1.36. Մինչև 10 մլն դրամ բյուջե ունեցող համայնքներում վարչական հսկողության իրականացման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 3 անընդմեջ աշխատանքային օր: 10 մլն դրամից մինչև 100 մլն դրամ բյուջե ունեցող համայնքներում վարչական հսկողության իրականացման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 5 անընդմեջ աշխատանքային օր, իսկ 100 մլն դրամից ավելի բյուջե ունեցող համայնքներում` ոչ ավելի, քան 10 անընդմեջ աշխատանքային օր:

1.37. Վարչական հսկողությունն իրականացնող պաշտոնատար անձինք յուրաքանչյուր ոլորտի վարչական հսկողությունն իրականացնելիս առաջնորդվում են համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմնի և իրավական հսկողության բարձրագույն մարմնի համատեղ հրամաններով հաստատված հսկողության հարցաշարերով:

1.38. Վարչական հսկողությունն իրականացվում է մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից: Մարզպետի որոշմամբ սահմանվում է աշխատանքային խմբի կազմը, և նշանակվում է աշխատանքային խմբի ղեկավար:

1.39. Վարչական հսկողության ժամկետն ավարտելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում, հսկողությունն իրականացնող աշխատանքային խումբն ամփոփում է հսկողության արդյունքները և կազմում արձանագրություն:

1.40. Արձանագրությունը կազմվում է տպագիր` իրավական հսկողության բարձրագույն մարմնի կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան:

1.41. Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից և ստորագրվում հսկողությունն իրականացնող աշխատանքային խմբի բոլոր անդամների կողմից: Արձանագրության մեկ օրինակը 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է համայնքի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Համայնքի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող է ստորագրել արձանագրությունը կամ հսկողության արդյունքների վերաբերյալ ներկայացնել առարկություններ: Հսկողության արդյունքների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում համայնքի ղեկավարի կողմից արձանագրությունում կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրությունում կատարվում է համապատասխան գրառում` հսկողությունն իրականացնող աշխատանքային խմբի ղեկավարի կողմից: Արձանագրության պատճենը երկօրյա ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:

1.42. Հսկողությունն իրականացնող աշխատանքային խմբի գործողությունները, ինչպես նաև վարչական հսկողության արդյունքները օրենքով սահմանված ժամկետներում կարող են բողոքարկվել իրավական հսկողության բարձրագույն մարմին կամ դատարան:

1.43. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մարզպետը կարող է առաջարկել համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին առավելագույնը 20 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել վարչական հսկողության արդյունքում արձանագրված խախտումները:

1.44. Մարզպետը համայնքի ղեկավարին ներկայացնում է առաջարկություն` վարչական հսկողության արդյունքում կազմված արձանագրությունը և հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ արված առաջարկությունները համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու և քննարկելու վերաբերյալ:

1.45. Վարչական հսկողության ընթացքում արձանագրված խախտումները սահմանված ժամկետում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից չվերացվելու դեպքում մարզպետը կարող է դիմել դատարան` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը, իսկ մասնագիտական հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների մասով` նաև համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմնին:

1.46. Վարչական հսկողության իրականացման արդյունքում կազմված արձանագրությունը, խախտումները վերացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարին ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև հսկողության վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացրած առարկությունները հրապարակվում են մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքում` համապատասխան արձանագրությունը կազմելուց, առաջարկությունները ներկայացնելուց, ինչպես նաև համայնքի ղեկավարի առարկությունները ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:

1.47. Վարչական հսկողության արդյունքները ներկայացվում են մարզի խորհրդի առաջիկա նիստում:»:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

5 օգոստոսի 2013 թվականի

ՆՀ-189-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
05.08.2013
N ՆՀ-189-Ն
Հրամանագիր