(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
ԿԻՐԱՐԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7, 16 և 18 հոդվածների, ինչպես նաև օրենքի կիրարկման մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման համաձայն, Հայաստանի
Հանրապետության Գերագույն խորհուրդը ո ր ո շ ո ւ մ է.
i
1. Հաստատել, որ շահույթի ուղղակի հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է համախառն եկամտի կամ կատարված ծախսերի հիման վրա, ելնելով շահութաբերության 30 տոկոս նորմայից:
i
2. Վիճակախաղերի անցկացման համար սահմանված շահութահարկի դրույքաչափը հաստատել 70 տոկոսի չափով:
19 մայիսի 1992 թվական: