030.0121.210513
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ՆՀ-429 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական մասի մարտական դրոշի մասին» ՆՀ-429 հրամանագրի (այսուհետ` հրամանագիր) վերնագրում և տեքստում «զինված ուժերի» բառերից հետո լրացնել «և այլ զորքերի» բառերը:
i
2. Հրամանագրով հաստատված` Զինվորական մասի Մարտական դրոշի մասին կանոնադրության 5-րդ կետում «զինվորական տրիբունալի դատին» բառերը փոխարինել «պատասխանատվության օրենքով սահմանված կարգով» բառերով:
i
3. Հրամանագրով հաստատված` Մարտական դրոշի վկայագրում «հանձնվում է» բառերից հետո լրացնել «___________________________________________» բառերը:
(համապատասխան գերատեսչության ստորաբաժանման
անվանումը)
4. Հրամանագրով հաստատված` Մարտական դրոշի նկարագրության 4-րդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերը փոխարինել «_______________________________________» բառերով:
(համապատասխան գերատեսչության անվանումը)
21 մայիսի 2013 թվականի
ՆՀ-121-Ն