Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2012 թվականի N 552-Ն

 

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2330-Ն որոշումը`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող մի շարք հողամասեր փոխադրել այլ նշանակության հողամասերի կատեգորիա` համաձայն հավելվածի:

2. Երևանի քաղաքապետին` սույն որոշման 1-ին կետով հողամասերի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները:

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

N 552-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՈՐՈՇ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ

 

._____________________________________________________________________.

|N/N| Կառուցապատող| Հասցեն   |Հողամասի|Ներկայիս  |Առաջարկվող|Ծանոթա-  |

|   |             |          |մակերեսը|նպատակային|նպատակային|գրություն|

|   |             |          |/հեկտար/|նշանակու- |նշանակու- |         |

|   |             |          |        |թյունը    |թյունը    |         |

|___|_____________|__________|________|__________|__________|_________|

| 1 |      2      |     3    |   4    |     5    |     6    |    7    |

|___|_____________|__________|________|__________|__________|_________|

|1. |«Պրոգրես» ՓԲԸ|Նոր Նորք, |   0,828|արդյունա- |բնակավայր |բնակելի  |

|   |             |Գյուրջյան |        |բերական   |          |կառուցա- |

|   |             |N17       |        |          |          |պատում   |

|___|_____________|__________|________|__________|__________|_________|

|2. |«Վենեցիա     |Ավան,     | 1,47535|արդյունա- |բնակավայր |հյուրանո-|

|   |Պլազա» ՍՊԸ   |Աճառյան   |        |բերական   |          |ցային    |

|   |             |N 40/9    |        |          |          |համալիրի |

|   |             |          |        |          |          |կառուցում|

|___|_____________|__________|________|__________|__________|_________|

|3. |«Հայկական    |Նորագավիթ |  155,91|գյուղա-   |արդյունա- |ջերմա-   |

|   |բերքի        |թաղամասին |        |տնտեսական |բերական,  |տների    |

|   |առաջմղման    |հարող     |        |          |ընդերքօգ- |կառու-   |

|   |կենտրոն» ՓԲԸ |տարածք    |        |          |տագործման |ցում,    |

|   |             |          |        |          |և  այլն   |ՀՀ կառա- |

|   |             |          |        |          |          |վարության|

|   |             |          |        |          |          |03.05.   |

|   |             |          |        |          |          |2012թ.   |

|   |             |          |        |          |          |N 633-Ն  |

|   |             |          |        |          |          |որոշում, |

|   |             |          |        |          |          |կետ 3    |

|___|_____________|__________|________|__________|__________|_________|

|4. |ՀՀ           |Նոր Նորք, |  1,6475|Հատուկ    |բնակավայր |         |

|   |պաշտպանության|Մառի,     |        |նշանա-    |          |         |

|   |նախարարու-   |Գալշոյանի |        |կության   |          |         |

|   |թյուն        |և         |        |          |          |         |

|   |             |Թևոսյան   |        |          |          |         |

|   |             |փող.      |        |          |          |         |

|   |             |հատված    |        |          |          |         |

._____________________________________________________________________.

 

 

pin
Երևանի ավագանի
25.12.2012
N 552-Ն
Որոշում