030.0293.241112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
i
ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրացման և եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի մասին» ՆՀ-831, 1998 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-79, 1998 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-108, 2004 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մշակույթի հարցերի խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-124-Ն և 2006 թվականի մայիսի 20-ի «Եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի մասին» ՆՀ-114-Ն հրամանագրերը:
24 նոյեմբերի 2012 թվականի
ՆՀ-293-Ն