Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ...

11.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.09.1992  -ից մինչեւ   11.01.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 1992 թ. թիվ 491

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի օգոստոսի 15-ի «Պատմության և մշակույթի հանրապետական նշանակության անշարժ հուշարձանների պահպանության մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությանը`

ա) մինչև 1992 թվականի հոկտեմբերի 15-ը ճշգրտել հանրապետական նշանակության անշարժ հուշարձանների ցանկը, ուսումնասիրել հուշարձանների պահպանության վիճակը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) 1992 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը կազմել և ճշգրտել հանրապետական նշանակության անշարժ հուշարձանների պահպանության գոտիներում ընդգրկված պատմամշակութային նշանակության հողերի փաստաթղթերը` սահմանված կարգով այդ հողերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության հաշվեկշռին հանձնելու համար:

2. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության հետ համատեղ իրականացնել պատմության և մշակույթի հանրապետական նշանակության անշարժ հուշարձանների պահպանական գոտիների և հողհատկացման փաստաթղթերի կազմման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մինչև 1992 թվականի դեկտեմբերի 15-ը ավարտել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից կազմված հուշարձանների պահպանական գոտիների և հողհատկացման փաստաթղթերի ձևակերպումը և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` այդ գոտիների տարածքներում ընդգրկված պատմամշակութային նշանակության հողերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության հաշվեկշռին հանձնելու համար:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտին, «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտին և «Հայպետգյուղնախագիծ» ինստիտուտին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությանը տրամադրել շրջանների և բնակավայրերի տեղահանույթները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.09.1992
N 491
Որոշում