Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ՆՀ-896 ՀՐԱՄԱ ...

 

 

030.0266.201012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ՆՀ-896 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն և Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով որոշում եմ.

i

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրի 2-րդ հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) հանել «Վիրաժ Լոջիք» ամերիկյան ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրեն», «Քրեդենս Սիստեմս Հայաստան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն», «Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն», «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն», «Կոռնետ-ԱՄ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն», «Այքան Քոմունիքեյշնս» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն» բառերը.

2) լրացնել «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պրոռեկտոր» բառերով:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

20 հոկտեմբերի 2012 թվականի

ՆՀ-266-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
20.10.2012
N ՆՀ-266-Ն
Հրամանագիր