031.0069.310512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մարտի 11-ի «Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին» ՆԿ-36-Ն կարգադրության 1-ին կետով հաստատված` Հանրային խորհրդի կանոնադրության 11-րդ և 48-րդ կետերը` որոշում եմ.
Վաղաժամկետ դադարեցնել Հանրային խորհրդի անդամ Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ լիազորությունները:
i
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մարտի 11-ի «Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին» ՆԿ-36-Ն կարգադրության 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված` Հանրային խորհրդի անդամների կազմից հանել «Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» բառերը:
31 մայիսի 2012 թվականի
ՆԿ-69-Ա