Սեղմել Esc փակելու համար:
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ
ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 1978 թվականի թիվ 125

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի կոմկուսի Կենտկոմը և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում են.

1. Բնական ռեսուրսների պահպանման, ռացիոնալ օգտագործման և վերարտադրման, օրինակելի հանգստի ու ճանաչողական տուրիզմի կազմակերպման պատմության և կուլտուրայի հուշարձանների ու ազգագրական և ճարտարապետական-պատմական արժեք ներկայացնող շինությունների պահպանման ու պրոպագանդման նպատակով Սևանի ավազանի տերիտորիայում ստեղծել «Սևան» ազգային զբոսայգի:

2. «Սևան» ազգային զբոսայգու տարածություն սահմանել 150,1 հազ. հա, այդ թվում 125,3 հազ. հա ջրային մակերես և 24,8 հազ. հա` ցամաք, որից Սևանի շրջանում` 2,7 հազ. հա, Կրասնոսելսկի շրջանում` 4 հազ. հա, Վարդենիսի շրջանում` 11,4 հազ. հա, Մարտունու շրջանում` 3,5 հազ. հա ու Կամոյի շրջանում` 3,2 հազ. հա, և հաստատել «Սևան» ազգային զբոսայգու սահմանները, համաձայն թիվ 1 հավելվածի:

3. Սևանա լճի ավազանում կաթնասունների ու թռչունների առավել արժեքավոր տեսակների պահպանության և թվաքանակի ու կազմի, ինչպես նաև լճի ձկնային պաշարների վերականգնման նպատակով «Սևան» ազգային զբոսայգու սահմաններում ստեղծել հինգ արգելոցներ և 10 արգելավայրեր, համաձայն թիվ 2 հավելվածի:

4. Հանրապետության բնակչության հանգստի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով Սևանա լճում կազմակերպել 7270 հա ընդհանուր տարածությամբ հանգստյան գոտի, այդ թվում 3000 հա ջրային մակերես և 4270 հա ցամաք, համաձայն թիվ 3 հավելվածի:

5. Սահմանել, որ «Սևան» ազգային զբոսայգու գործունեության և աշխատանքների կոորդինացման նկատմամբ ղեկավարությունն իրականացնում է Հայկական ՍՍՀ Մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրությունը:

Այն մինիստրությունները, գերատեսչությունները և կազմակերպությունները, որոնց ձեռնարկությունները գտնվում են ազգային զբոսայգու տերիտորիայում, իրավասության ենթակա ձեռնարկությունների տնտեսական գործունեության նկատմամբ ղեկավարություն են իրականացնում ազգային զբոսայգու ընդհանուր խնդիրներին համապատասխան:

6. Հանձնարարել Գյուղատնտեսության մինիստրությանը, Անտառային տնտեսության պետական կոմիտեին, Մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրությանը, Սևանի ավազանի շրջանների շրջսովետների գործկոմներին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի քննարկմանը նյութեր ներկայացնել արգելոցների նպատակով հողամասերի ու ջրային տարածությունների հատկացումը ձևակերպելու համար:

7. Հանձնարարել Պետշինին` Գիտությունների ակադեմիայի և համապատասխան գիտահետազոտական ու նախագծային կազմակերպությունների հետ համատեղ կազմել «Սևան» ազգային զբոսայգու գլխավոր սխեման և մինչև 1978 թվականի վերջն այն ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի հաստատմանը:

8. Հանձնարարել Գյուղատնտեսության մինիստրությանը և Անտառային տնտեսության պետական կոմիտեին` 1979 թվականին մշակել սովխոզների, կոլտնտեսությունների ու անտառտնտեսությունների ներքին հողաշինարարության կոմպլեքսային նախագծերը` «Սևան» ազգային զբոսայգու գլխավոր սխեմային համապատասխան:

9. Պարտավորեցնել այն մինիստրություններին, գերատեսչություններին և կազմակերպություններին, որոնց ձեռնարկությունները գտնվում են «Սևան» ազգային զբոսայգու տերիտորիայում, տարեկան ու հեռանկարային պլաններում նյութական ռեսուրսներ և միջոցներ նախատեսել իրավասության ենթակա օբյեկտներում ազգային զբոսայգու պահանջներին ու խնդիրներին համապատասխան միջոցառումներ անցկացնելու համար:

10. Հանձնարարել Հեռուստատեսության և ռադիոհաղարդումների պետական կոմիտեին, կուսակցության Սևանի, Մարտունու, Կամոյի, Վարդենիսի և Կրասնոսելսկի շրջկոմներին ու ժողովրդական դեպուտատների շրջանային սովետների գործկոմներին` բնակչության շրջանում լայն բացատրական աշխատանք տանել «Սևան» ազգային զբոսայգու նշանակության և Սևանա լճի ավազանի բնական ռեսուրսների պահպանման ու ռացիոնալ օգտագործման խնդիրների վերաբերյալ, այդ աշխատանքում ներգրավելով առաջատար մասնագետների, Բնության պահպանության հանրապետական ընկերության և «Գիտելիք» ընկերության տեղական բաժանմունքներին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

 

Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1978 թ. մարտի 14-ի թիվ 125 որոշման

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սևանի շրջանի Լճափ գյուղի մոտ «Սևան» ազգային զբոսայգու սահմանն անցնում է Սևան- Կամո ավտոճանապարհով (22 կմ) և Կամոյի շրջանի Այրիվան գյուղից հետո թեքվում է դեպի արևելք` Նորադուզ գյուղի ուղղությամբ (5 կմ), այնուհետև դեպի հարավ` Նորադուզի հրվանդանի անտառատունկերի սահմանով (2,5 կմ) և Սևանա լճի նախկին ափով (13 կմ):

Մարտունու շրջանում ազգային զբոսայգու սահմանն անցնում է Կամո-Մարտունի-Վարդենիս ավտոտրասսայով` մինչև Մասրիկ գետի հին հունը:

Վարդենիսի շրջանում, Մասրիկ գետի հունի մոտ, սահմանը թեքվում է դեպի հարավ և անցնում է գետի երկայնքով 4-5 կմ, իսկ այնուհետև թեքվում դեպի հյուսիս` մինչև Նորակերտ գյուղը:

Նորակերտ գյուղի մոտ սահմանը մոտենում է Զոդ-Շորժա երկաթուղագծին, այնուհետև միանում է Վարդենիս-Շորժա ավտոմոբիլային ճանապարհին և ձգվում է մինչև Կրասնոսելսկի շրջանի Արտանիշ գյուղը:

Կրասնոսելսկի շրջանում սահմանը թեքվում է դեպի արևմուտք (Արտանիշի թերակղզին մտնում է զբոսայգու գոտու մեջ) և Շորժա գյուղից անցնում է Կրասնոսելսկ-Սևան ավտոճանապարհով մինչև Սևան քաղաք (Սևանի թերակղզին մտնում է զբոսայգու գոտու մեջ):

Այնուհետև սահմանը թեքվում է դեպի հարավ և եզրափակվում է Լճափ գյուղի մոտ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

 

Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1978 թ. մարտի 14-ի թիվ 125 որոշման

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ՈՒ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Արգելոցներ

 

ԱՐՏԱՆԻՇԻ - տեղավորված է Կրասնոսելսկի և Վարդենիսի շրջաններում, ընդհանուր

տարածությունը 6420 հա, որից`

 

ցամաք     -  2220 հա  (Արտանիշ թերակղզի), այդ թվում վարելահողեր`  51 հա,

             խոտհարքներ`  14 հա, արոտավայրեր`  764 հա և չօգտագործվող

             հողեր`  1391 հա.

 

ջրային մակերես  - 1400 հա (Սևանա լիճը Արտանիշ թերակղզու մոտ).

 

ջրային մակերես  - 2800 հա (Սևանա լիճը Ջիլ գյուղից մինչև Դարա գյուղը).

 

ԳԻԼԼԻ     -  տեղավորված է Վարդենիսի շրջանում, ընդհանուր տարածությունը

             1000 հա, որից ցամաք`  1000 հա, այդ թվում վարելահողեր`  930

             հա, չօգտագործվող հողեր`  70 հա.

 

ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐԻ - տեղավորված է Վարդենիսի շրջանում, ընդհանուր տարածությունը

3750 հա, որից`

 

ցամաք     -  200 հա  (չօգտագործվող հողեր Լճավան գյուղի մոտ).

 

ջրային մակերես  - 50 հա (Լճավան լիճ).

 

ջրային մակերես  - 3500 հա (Սևանա լիճը Կարճաղբյուր գյուղից մինչև Ծովինար

գյուղը).

 

ԼԻՃՔԻ     -  տեղավորված է Մարտունու շրջանում, ընդհանուր տարածությունը

             600 հա, որից`

 

ցամաք     -  350 հա  (անտառներ).

 

ջրային մակերես  - 250 հա (Լիճք լիճ).

 

ՆՈՐԱԴՈՒԶԻ - տեղավորված է Սևանի շրջանում և Կամոյի շրջանում, ընդհանուր

տարածությունը 3600 հա, որից`

 

ցամաք     -  150 հա, որից չօգտագործվող հողեր Կամոյի շրջանում`  40 հա,

             Սևանի շրջանում`  110 հա.

 

ջրային մակերես  - 3450 հա (Սևանա լիճը Նորադուզ թերակղզու մոտ):

 

Արգելավայրեր

 

Ծովինարի - տեղավորված է Կամոյի շրջանի Մուխան գյուղից մինչև Վարդենիսի

շրջանի Ծովինար գյուղը` Սևանա լճի հարավային և արևմտյան

ափերին ու ջրային մակերեսին, միջին լայնությունը 100 մ,

ընդհանուր տարածությունը 400 հա:

 

Մնացած արգելավայրերը տեղավորված են գետաբերաններին (մինչև 50 մ լայնությամբ ափերի ընդգրկումով)`

 

   Գավառագետ            -  3,5 կմ

   Ծակքար               -  6,5 կմ

   Լիճք                 -  2 կմ

   Արգիչի               -  3 կմ

   Մարտունի             -  1,8 կմ

   Վարդենիս             -  2 կմ

Մակենիս-Կարճաղբյուր  -  1,5 կմ

   Մասրիկ               -  8 կմ

   Բաբաջան              -  6 կմ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

 

Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1978 թ. մարտի 14-ի թիվ 125 որոշման

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՀԱՆԳՍՏՅԱՆ ԳՈՏՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սևանի շրջանում` 620 հա, այդ թվում ջրային մակերես` 300 հա և ցամաք` 320 հա (Սևանի թերակղզի):

2. Սևանի ու Կրասնոսելսկի շրջաններում` 3150 հա (Ծովագյուղ գյուղից մինչև Շորժա գյուղը), այդ թվում ջրային մակերես` 1600 հա և ցամաք` 1550 հա, որից` Սևանի շրջանում` 500 հա ու Կրասնոսելսկի շրջանում` 1050 հա:

3. Մարտունու շրջանում` 2500 հա (Ծովինար գյուղից մինչև Ներքին Գետաշեն գյուղը), այդ թվում ջրային մակերես` 800 հա և ցամաք` 1700 հա:

4. Վարդենիսի շրջանում` 400 հա, այդ թվում ջրային մակերես` 200 հա և ցամաք` 200 հա (Կարճաղբյուր գյուղի շրջանում):

5. Կամոյի շրջանում` 600 հա (Կարմիր գյուղ ու Լանջաղբյուր գյուղերի դիմաց), այդ թվում ջրային մակերես` 100 հա և ցամաք` 500 հա:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
14.03.1978
N 125
Որոշում