010.0079.060412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ և 13-րդ հոդվածների 4-րդ մասերից և 14-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «(եթե իրավաբանական անձ է կամ շենքի կառավարման մարմին` նաև կնիքը (եթե ընկերությունը կնիք ունի))» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Շենքի կառավարման մարմինը կարող է ունենալ ձևաթղթեր: Համատիրություն ձևավորած շենքի կառավարման գործառույթներն իրականացվում են համատիրության ձևաթղթերով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 22.1-ին հոդվածի 3-րդ մասի «ոստիկանության և բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կնիքներով կնքված (բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի ցանկությամբ)» բառերը փոխարինել «ոստիկանության կնիքով կնքված» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 26-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի առաջին նախադասությունից հանել «կնիքը (եթե ընկերությունը կնիք ունի)» բառերը, իսկ երկրորդ նախադասությունից հանել «կնիքի,» բառը.
2) 4-րդ և 5-րդ մասերից հանել «կնիքը (եթե ընկերությունը կնիք ունի),» բառերը:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
6 ապրիլի 2012 թվականի
ՀՕ-79-Ն